Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ
Նպատակը ՝ դիտարկումների շնորհիվ մշակել-սովորել բույսերը խնամելու կանոնները
Նախագծի խնդիրները՝
- Բույսերի կարևորության մասին տեղեկությունների հաղորդում-քննարկում ( ի՞նչ ենք ստանում բույսերի միջոցով, որտե՞ղ են աճում, ի՞նչ գույն են ունենում, ինչպե՞ս ենք խնամում, առանց ինչի՞ չեն կարող բույսերը աճել)
- Բնության նկատմամբ հոգատարության սերմանում
Փորձ 1
Վերցնել միևնույն բույսի երկու կտրոն: Կտրոններից մեկը տնկել հողով տարայի մեջ, իսկ մյուսը՝ քարերով: Ուսումնասիրել, թե որ տարայի բույսն է աճում, քննարկել դրա պատճառները:
Փորձ 2
Վերցնել միևնույն բույսի 2 կտրոն և տնկել հողով լի տարայի մեջ: Տարաներից մեկը դնել լուսավոր տեղում, իսկ մյուսը մութ տարածքում: Ուսումնասիրել, թե որ տարայի բույսն է ավելի լավ աճում, քննարկել դրա պատճառները:
Փորձ 3
Վերցնել միևնույն բույսի 2 կտրոն և տնկել հողով լի տարաների մեջ: Տարաներից մեկի բույսը ամեն օր ջրել, իսկ մյուսը՝ ոչ: Ուսումնասիրել, թե որ տարայի բույսն է ավելի լավ աճում, քննարկել դրա պատճառները:
Փորձ 4
Վերցնել միևնույն բույսի 2 կտրոն և տնկել հողով լի տարաների մեջ: Բույսերից մեկը ծածկել տարայով, իսկ մյուսը թողնել բաց: Երկու բույսերն էլ խնամել և ջրել: Ուսումնասիրել, թե որ տարայի բույսն է ավելի լավ աճում:
Փորձերի արդյունքում մշակել բույսերի խնամքի կանոնները:
Դիտարկումները, լուսանկարները և տեսանյութերը հրապարակել բլոգի՝ «Ծաղկի օրագիր» բաժնում՝ ըստ օրերի: