Posted in Աշխատաժամանակ

Նոյեմբերի 4-8

Շաբաթվա բանաստեղծությունը՝ Հ.Թումանյան «Աշուն» 

Շաբաթվա հեքիաթը՝ Լև Տոլստոյ «Երեք արջերի հեքիաթը» 

Երկուշաբթի

11:00– 13:35 Համատեղ աշխատանք դասվարի հետ

13:30-14:15 Լողուսուցում

14:15-15:00 Հանգստի ժամ: Խաղում ենք գիշեր-ցերեկ

15:00-15:30 Ետճաշիկի կազմակերպում (օրվա հերթապահներ՝ Մաթևոսյան Մարիա, Թոփալյան Մարկ)

15:30-16:00 Զրույց տարվա եղանակների մասին

16:00-16:20 Տեխնոլոգիական աշխատանք

16:20-16:30 Միջավայրի խնամք

16:30-17:00 Ճանապարհ դեպի տուն

Continue reading “Նոյեմբերի 4-8”

Posted in Ընթերցարան

Երեք արջերի հեքիաթը

Մի աղջիկ է լինում, էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս՝ ճամփա չի գտնում, ու գալիս է դեմ առնում մի տնակի։Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է տանը ոչ ոք չկա։

Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում՝ հերը, մերը և իրանց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ մինը սեղանատուն, մյուսը ննջարան։

Continue reading “Երեք արջերի հեքիաթը”