Posted in Նախագծեր

Բնագիտական փորձ

Մենք սկսել ենք մեր բնագիտական փորձերը: Արդեն բույսերը պատրաստել ենք, ստեղծել ենք փորձի համար անհրաժեշտ պայմաններ: Ամեն օր կհետևենք բույսերին, դիտարկումներ կանենք, որոնք պարբերաբար կհրապարակենք  «Ծաղկի օրագիր» բաժնում:

 

Posted in Ամիսիկներ

Կավե կախազարդեր

«Նոյեմբերիկ» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակներում կավե կախազարդեր պատրաստեցինք: Վերհիշեցինք, թե ինչպես են աշխատում կավով, ինչպես են մշակում այն: 5 տարեկանները շատ գեղեցիկ, յուրօրինակ և չկրկնվող աշխատանքներ կատարեցին: Մեկը կախազարդի վրա ծաղիկ ծեփեց, մյուսը՝ արծիվ, մեկ ուրիշն էլ ՝ մատիտի ծայրով մանր նախշերով ձևավորեց: Աշխատանքները չորանալուց հետո էլ ավելի կգեղեցկանան, քանի որ մտադիր ենք ներկել դրանք:

Continue reading “Կավե կախազարդեր”