Posted in Ճամփորդություններ

Ճամփորդության նախապատրաստում

Նոյեմբերի 8-ին Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանները ճամփորդելու են դեպի Բուսաբանական այգի: Այնտեղ կատարելու են տեխնոլոգիական աշխատանք աշնանային տերևներով: Նախապատրաստական աշխատանքներ կատարելու ենք խմբասենյակում: Նախատեսում ենք մշակել ճամփորդության կանոններ, զրուցել աշնան մասին: Զրույցը կիրականացնենք օգտվելով հետևյալ հարցաշարից.

Continue reading “Ճամփորդության նախապատրաստում”

Posted in Նախագծեր

Բույսեր

Բույսերը հիմնականում լինում են կանաչ, աճում են հողում: Խնամելու համար անհրաժեշտ է փխրեցնել, ջրել հողը, ցողել տերևները: Անհրաժեշտ նյութեր բույսերը ստանում են հողից՝ արմատների միջոցով: Դրանք արևի ճառագայթների միջոցով արտադրում են թթվածին, որը շատ կարևոր է մարդու առողջության համար: Բույսերը գեղեցկացնում են միջավայրը: Կան բույսեր, որոնք ունեն բժշկական նշանակություն:

Posted in Նախագծեր

Բնագիտական փորձեր

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Նպատակը ՝ դիտարկումների շնորհիվ մշակել-սովորել բույսերը խնամելու կանոնները

Նախագծի խնդիրները՝

  • Բույսերի կարևորության մասին տեղեկությունների հաղորդում-քննարկում ( ի՞նչ ենք ստանում բույսերի միջոցով, որտե՞ղ են աճում, ի՞նչ գույն են ունենում, ինչպե՞ս ենք խնամում, առանց ինչի՞ չեն կարող բույսերը աճել)
  • Բնության նկատմամբ հոգատարության սերմանում

Continue reading “Բնագիտական փորձեր”