Posted in Նախագծեր

Աշուն ենք նկարում

Աշունն իր ներկապնակի  գույներով ներկել է Արևմտյան դպրոց-պարտեզի բակը: Մենք էլ որոշեցինք նկարչական պլեներ կազմակերպել և նկարել աշնանային գեղեցիկ տերևներ: Նկարչական պլեներից հետո էլ սկսվեց տերևախաղը: Գույնզգույն տերևներով չտարվելը անհնար էր: 5 տարեկանները հավաքեցին ամենագեղեցիկ տերևները, խաղացին դրանցով, իսկ հետո էլ սկսվեց տերևներով անձրևը: Մի խոսքով հավես ժամանակ անցկացրինք բակում ունենալով միաժամանակ սովորղների կողմից արված գեղեցիկ նկարներ և ընկերական ուրախ խաղեր աշնանային տերևներով: