Առաջին դասարանցիների առցանց «Մուտք» ճամբար (2022-2023 ուս. տարի)
Առաջին դասարան դիմած սովորողների համար:
Սիրելի վեց տարեկան, ընտրի՛ր քեզ դուր եկած առաջադրանքներից մեկը կամ մի քանիսը և մեծահասակներին խնդրիր, որ տեսանկարեն քեզ, տեղադրեն YouTube-ում և հղումն ուղարկեն քո դասվարի էլեկտրոնային հասցեին՝ khachatryan.mariam@mskh.am :
Continue reading “Առաջին դասարանցիների առցանց «Մուտք» ճամբար (2022-2023 ուս. տարի)”Ընդունելություն 2022-2023
Ողջո´ւյն, ես Մարիամ Խաչատրյանն եմ, աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։
Սիրում եմ կարդալ, նկարել, ճամփորդել։ 2022-2023 ուսումնական տարում աշխատելու եմ առաջին դասարանի սովորողների հետ։
Սիրելի՛ 6 տարեկան, եթե դու հետաքրքրասեր ես, սիրում ես խաղալ, մարզվել, հետազոտել ու բացահայտումներ անել, ապա ես քեզ անհամբեր սպասում եմ մեր բաց, ազատ, ստեղծական միջավայրում։
Continue reading “Ընդունելություն 2022-2023”Աքաղաղն ու կտուրը
Ա. Խնկոյան
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտները
Երկար ու ձիգ,
Կտրին տալով՝
Վեր-վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՜նչ հարց տվեց.
— Էս ո՞նց է որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
Ով աշխատի, նա կուտի
Ռուսական ժողովրդական հեքիաթ
Մի տնակում ապրում էին մուկիկը, ծիտիկը և հավիկը:
Մի օր քուջուջ անելիս հավիկը մի հատիկ գտավ ու կանչեց.
— Հատիկ եմ գտե~լ, հատիկ եմ գտե~լ: Ո՞վ կտանի աղալու:
Continue reading “Ով աշխատի, նա կուտի“Թումանյանական օրեր
Նպատակը՝
Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, ստեղծագործական երևակայությունը, քննադատական մտածողությունը, սովորողներին ներգրավել տարբեր գործունեությունների մեջ, նպաստել սովորողների ինքնաճանաչողությանը, ինքնագնահատման կարողությունների ձևավորմանը, զարգացմանը․
Խնդիրները՝ զարգացնել սովորողների
- լսելու-խոսելու կարողությունները․ խոսել պարզ, հասկանալի, լսել խոսողին
- կարդալու որակական հմտությունները․ սահուն, արտահայտիչ կարդալ
- կարդացածը, լսածը վերլուծելուկարողությունները․ կարծիք, վերաբերմունք արտահայտել, հիմնավորել
- կարդացածը տարբեր եղանակներով վերարտադրելու, ներկայացնելու կարողությունները․ պատմել, բեմադրել, խաղալ, նկարել
- երևակայելու, հորինելու կարողությունները․ հորինել նոր ավարտ, վերնագիր, հերոս, խառնել հեքիաթները (նաև ռոդարիական հնարքների օգնությամբ)
- տեղեկույթի հետ աշխատելու կարողությունները․ անհրաժեշտ տեղեկույթ որոնել, գլխավոր միտքը երկրորդականից առանձնացնել, հավաքագրած տեղեկությը համադրել, միավորել, ներկայացնել
- խմբով աշխատելու կարողությունները․ պլանավորել աշխատանքը, կատարել աշխատանքի բաժանում, օգնել, սովորել
- տեխնոլոգիական կարողությունները․ նկարել, ծեփել, կոլաժ, դիմակ, տիկնիկ պատրաստել
- մեդիատեխնոլոգիական կարողությունները․ word, p. point, խմբագրերի նոր հնարավորություններ
Գործունեություն, արդյունք
Թումանյանի ստեղծագործությունների ընթերցում (մենակ, խմբով, դերերով), քննարկում, բեմադրում (մենակ, խմբով, ընտանիքով)
Ունկնդրում, դիտում՝ Թումանյանը երաժշտության մեջ՝ ․ Հասմիկ Մաթևոսյանի բլոգից
Թումանյանի մասին տեսանյութերի դիտում՝
Թումանյանական հեքիաթների շիլափլավ․․․դասարանական ընթերցարանի, բեմադրության ստեղծում
Այցելություն Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
Այցելություն Հ․ Թումանյանի թանգարան
Տիեզերք
Նպատակն ու խնդիրները`
Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
Ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը
Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում
Continue reading “Տիեզերք”Բարձունքի հաղթահարում
«Բարձունքի հաղթահարում» նախագիծը ամբողջ կրթահամալիրում իրականացվում է տարվա մեջ երկու անգամ` սեպտեմբերին, մայիսին։
Այս գործունեության ընթացքում սովորողները կատարում են սեփական ուսումնասիրությունները, բացահայտումները, հետազոտությունները:
Նպատակն ու խնդիրները՝
Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ, սնունդը ուտելուց հյուրասիրել։
Ես.ուսումնական նախագիծ
խմբագրվում է
Սովորողները նախագծի շրջանակում ինտեգրված առարկաների ենթաթեմաների շուրջ ստեղծագործական, հետազոտական աշխատանքներ կատարելով՝ կստեղծեն իրենց փաթեթները
Continue reading “Ես.ուսումնական նախագիծ”2022-2023 ուս․ տարվա օրացույց
խմբագրվում է
Ուսումնական առաջին շրջան՝ սեպտեմբեր-դեկտեմբեր
Սեպտեմբեր
Գիտելիքի օրը՝ բարձունքին
Ես
Կոմիտաս՝ սեպտեմբերի 26
«Տիեզերք»
Ուսումնական ճամփորդություն. բարձունքի նվաճում. Անկախության օր
Ուսումնական ամառ 2022
Սիրելի՛ սովորող, ամառը գիրք կարդալու ամենահարմար եղանակն է: Հարմար անկյուն է պետք գտնել, տեղավորվել, ընտրած գիրքը վերցնել ու կարդալ:
Առաջարկում եմ կարդալ այս գրքերից որևէ մեկը (կամ էլ քո նախընտրած գիրքը): Կարող ես օգտվել նաև «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:
Continue reading “Ուսումնական ամառ 2022”