Շաբաթ օրը կայացավ Հարիսայի ծեսը: Ինչպես նախապես պլանավորել էինք հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, մասկացեցինք ժամերգությանը: Այնուհետև եկեղեցու բակում երգեցինք-պարեցինք և քայլքով գնացինք դպրոց-պարեզներ: Արևմտյան դպրոց-պարտեզում էլ համտեսեցինք հարիսան, մեր պատրաստած թթուն: Ամեն ինչ շատ լավ էր, 5 տարեկանները մեծ ոգևորությամբ մանսակցեցին ծեսի ողջ ընթացքին ծնողների, քույր-եղբայրների հետ միասին:
Day: November 16, 2019
Տպավորություններ ծեսից
Շաբաթ օրը մասնակցեցի Հարիսայի ծեսին: Ինչպես իմ խմբի 5 տարեկաններն էին անհամբեր սպասում այդ օրվան, քանի որ առաջին անգամ էին ներկա լինելու արարողությանը, այնպես էլ ես: Առավոտյան հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում: Ժամերգույթունից հետո դասավանդողները, սովորողները, ծնողները մի մեծ շրջան կազմեցին և սկսեցին ազգային երգն ու պարը: Ծեսի շարունակությունը եղավ դպրոց-պարեզներում: Մենք քայլքով եկանք դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ: Սեղաններն արդեն պատրաստ էին, բայց որոշեցինք մի փոքր էլ դպրոցում երգել ծեսին հատուկ երգերը, որից հետո համտեսեցինք հարիսան, մեր պատրաստած թթուն: Ծեսին ներկա էին նաև հյուրեր տարբեր դպրոցներից: Հարիսայի համտեսից հետո զրուցեցինք հյուրերի հետ, փոխանակվեցինք տպավորություններով:
Ինձ համար օրը հիշարժան էր, տարբերվող, ուսուցանող:
Ինքնագլորներով շքերթ
Քանի դեռ եղանակը տաք է, մենք բակում լավ ժամանակ անցկացնելու, մարզվելու առիթը բաց չենք թողնում: Այս անգամ էլ հերթը ինքնագլորներինն էր: Սովորողներն իրենց հետ բերել էին ինքնագլորներ և մենք նախաճաշից հետո ճանապարհ ընկանք դեպի Բախշյանի այգի: Իհարկե չէինք մոռացել մեզ հետ պարկեր և ձեռնոցներ վերցնել: Առաջին հերթին տարածքը մաքրեցինք, իսկ հետո սկսվեց երթը: Սովորողների մի մասը հեծանիվ էր վարում, մի մասը՝ ինքնագլոր: Ամբողջ այգին լցվել էր 5 տարեկանների ուրախ ձայներով:
Լուսնակարները դիտելու համար սեղմեք այստեղ:
Տեսանյութերը՝ Լիլիթ Մովսիսյանի