Հոկտեմբեր ամվա ընթացքում օրվա առաջին կեսին ես աշխատում էի 13-15 սովորողի հետ առանձին, իսկ հետո շարունակում էի օրը, որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Չնայած լարվածությանն ու պատասխանատվությանը, փորձը շատ օգտակար էր: Ես ինձ համար փոքրիկ հնարներ մշակեցի, որոնք կօգտագործեմ հետագայում: Պլանավորված աշխատանքը քննարկում էի դասվարի հետ, նրա խորհրդով շտկումներ անում իմ աշխատաժամանակում:
Day: November 3, 2019
Թթուդրիկ
Թթուդրիկի ծեսին մասնակցեցի 5 տարեկանների խմբի հետ: Նրանց հետ տեսակավորեցինք բանջարեղենը, կերպարներ ստեղծեցինք և կազմակերպեցինք հենց բուն թթու դնելու գործընթացը: Բայց մինչ հերթը կհասներ մեր ծեսին, ես հետևեցի, թե ինչպես են նախապատրաստվում մյուսները: Դասարաններից մի քանիսի նախապատրաստական աշխատանքները տեսա անմիջապես խոհանոցային գործունեության ժամանակ, մյուսներինը՝ բլոգի միջոցով: