Posted in Աշխատաժամանակ

Դեկտեմբերի 2-6

Երկուշաբթի

11:00– 13:35 Համատեղ աշխատանք դասվարի հետ

13:30-14:15 Լողուսուցում

14:15-15:00 Ազատ, ընտրությամբ գործունեություն (նկարչություն, կառուցողական խաղեր, ըներցանություն, պլաստիրինով ծեփ, տեխնոլոգիական աշխատանք հատիկներով )

15:00-15:30 Ետճաշիկի կազմակերպում (օրվա հերթապահներ՝ Թադևոսյան Արևիկ, Տոնոյան Շավարշ )

15:30-16:00 Զարգացնող խաղ՝ «Տանգրամ»

16:00-16:20 Զրույց եղանակի մասին (Տարվա ո ՞ ր եղանակն է հիմա, որո ՞ նք են ձմռան ամիսները, ի ՞ նչ փոփոխություններ են լինում ձմռանը, ի ՞նչ տոներ ենք նշում ձմռանը, ի՞նչ խաղեր և զբաղմունքներ կան, որոնք միայն ձմռանն ենք անում ), ամսիկների առանձնացնում (պազել սովորողների ծննդյան ամիսները)

16:20-16:30 Միջավայրի խնամք  (օրվա հերթապահները՝ Թադևոսյան Արևիկը, Մաթևոսյան Մարիան, Տոնոյան Շավարշը , Կարապետյան Դավիթը, ցողում են ծաղիկները, դասավարում պայուսակների և գրենական պիտույքների պահարանները, սպունգները, աթոռները )

16:30-17:00 Ճանապարհ դեպի տուն

Continue reading “Դեկտեմբերի 2-6”

Posted in Նախագծեր

Դեկտեմբեր ամսվա նախագծերը

Ժամանակահատվածը՝ Դեկտեմբեր ամիս

Նախագծի մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ

Նպատակը՝ Ամանորյա ծեսի նախապատրաստում

Խնդիրները՝ տարբեր գործունեությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր խոսքը, ստեղծագործական երևակայությունը, տեխնոլոգիական հմտությունները, երաժշտական ունակությունները

Ընթացքը՝

  • Սովորել ամանորյա բանստեղծություններ, երգեր
  • Պատրաստել ամանորյա խաղալիքներ, զարդարանքներ, բացիկներ
  • Թխել տոնական թխվածքաբլիթներ
  • Զարդարել խմբասենյակը
  • Դիտել ամանորյա ներկայացում
Posted in Նախագծեր

Ամանորյա զարդարանքներ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ

Տևողությունը՝ 5 օր ՝ դեկտեմբերի 2-6

Նպատակը՝

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում

Continue reading “Ամանորյա զարդարանքներ”