Թթուդրիկի ծեսից հետո դասարանում ունեինք բանջարեղենի մնացորդներ, կեղևներ, որոնք թթվի համար պիտանի չէին: Մենք դրանք վերցրինք և գնացինք ուղիղ ագարակ՝ ձիերին կերակրելու: Տեսնել էր պետք սովորողների ուրախությունը, երբ ձիուկները հենց նրանց ձեռքից ինչ-որ բան էին ուտում:
Day: October 29, 2019
Հոկտեմբեր
Այս ամիս մենթոր-ուսուցչիս հես հաճախակի կատերել ենք հանդիպում-քննարկումներ: Համատեղ աշխատել ենք «Խաղողի շաբաթ» նախագծի վրա, կատերել ենք շտկումներ: Նրա խորհրդով ընթերցել և շարունակում եմ ընթերցել մի շարք հոդվածներ «Դպիր» ամսագրից: Նաև աշխատել ենք ամսվա ընթացքում հրապարակված աշխատաժամանակների վրա, անհրաժեշտության դեպքում դրանք փոփոխել եմ: Միշտ ստացել եմ ինձ հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև խորհուրդներ՝ սովորողների հետ ավելի լավ աշխատելու համար: Կատարել ենք քննարկումներ թե՛ հանդիպումների ժամանակ և թե՛ առցանց հարթակում: