Posted in Աշխատանք մենթորի հետ

Սեպտեմբեր

Իմ մենթոր-ուսուցիչը Փաշայան Լուսինեն է: Սեպտեմբեր ամսին հաճախակի կատարել ենք հանդիպում-քննարկումներ, անհրաժեշտության դեպքում աշխատել ենք նաև առցանք: Հանդիպումների ժամանակ ուսումնասիրել ենք իմ բլոգը, քննարկել կատարվող և կատարվելիք նախագծերը: Նրա խորհրդով ազատ ժամերիս մասնակցել եմ տարբեր դասարանների ուսումնական պարապմունքներին, որոնցից մի քանիսը ներկայացրել եմ իմ բլոգի «Օրագիր» բաժնում: Ինքնակրթության նպատակով հարստացրել ենք նաև «Դպիրի» ընթերցվելիք հոդվածներիս թիվը, որոնք ընթերցելուց հետո տեղադրում եմ  բլոգի «Դպիրի» իմ ընտրանին»  բաժնում:

Posted in 5 տարեկաններ

Ծանոթացում Paint ծրագրին

Այսօր աշխատեցինք Paint ծրագրով: 5 տարեկանները ծանոթացան ծրագրի գործիքներին, աշխատելու կարգին: Հետո փորձեցին ինքնուրույն աշխատել: Ընտրեցին անհրաժեշտ գործիքը, գույնը և նկարեցին իրենք իրենց: Աշխատանքի ընթացքում սովորողները օգնեցին իրար, անհրաժեշտության դեպքում տրամադրեցին համակարգիչը ընկերոջը:

Continue reading “Ծանոթացում Paint ծրագրին”