Posted in Նախագծեր

«Լավաշթխիկ» նախագիծ

Օրը՝ 26.10.2019

Ժամը՝ 10;00 – 12:00

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, նախակրթարանի սաներ և ծնողներ

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի ագարակ

Նպատակը՝

  • հայկական խոհանոցի ուսումնասիրում
  • ծանոթացում գյուղական միջավայրին
  • ծանոթացում ալյուրից խմորի պատրաստմանը

Խնդիրները՝

  • Ծեսի նախապատրաստություն
  • Խմբով աշխատելու հմտության զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում

Նկարագրությունը՝

Նախ խոսում ենք խմորի բոլոր բաղադրիչների մասին՝ ալյուրի, ջրի, աղի ձևի, համի, հոտի, այն մասին, թե ալյուրն ինչից են ստանում և այլն: Այնուհետև պատրաստում ենք խմորը՝ ընթացքում հաշվելով, թե յուրաքանչյուր բաղադրիչից որքան բաժակ կամ գդալ ենք օգտագործում: Երբ խմորը հունցում ենք, թողնում ենք, որ այն հանգստանա: Հասունանալուց հետո բաժանում ենք գնդերի և անցնում գործի:

Ծրագրում՝

Սովորողներին ծանոթացնում ենք.

Մաթեմատիկա.
Սովորողների հետ հաշվում ենք, թե յուրաքանչյուր բաղադրիչից որքան բաժակ կամ գդալ են օգտագործում: Ստացված խմորից քանի՞ գունդ ենք ստանում: Վերջնական արդյունքում հաշվում ենք, թե քանի լավաշ ենք թխել:

Մայրենի.
Բառապաշարում ավելացնում ենք լավաշի հետ կապված նոր բառեր:
Հորինում ենք փոքրիկ հեքիաթներ լավաշի մասին:

Մասնակիցների համար անհրաժեշտ պարագներ ՝գլխարկ, աշխատանքային գոգնոց, գրտնակ:

Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներ՝  ալյուր, աղ, ջուր:

Posted in Նախագծեր

«Թթուդրիկ» նախագիծ

Ուսումնական նախագիծ

Օրը՝ Հոկտեմբերի 21-25
Մասնակիցները`5 տարեկաններ
Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ

Լեզվագործունեություն

Զրույց-քննարկման արդյունքում փորձում ենք ճշտել, թե ինչ բանջարեղենի տեսակներ գիտեն, թվարկում ենք, հաշվում, գիտենք արդյոք, թե որտե՞ղ է աճում` հողի տակ, թե հողի վրա, ո՞ր եղանակին, ի՞նչ օգտակար հատկություններ ունի և այլն:
Փորձում ենք «Մի բառ ես, մի բառ դու» մեթոդով փոքրիկ պատում հորինել և ձայնագրել:

Continue reading “«Թթուդրիկ» նախագիծ”