Posted in Նախագծեր

«Խաղողի շաբաթ» ամփոփում

Նախորդ շաբաթ մեզ մոտ ծեսերը, նախագծերը  շատ էին: Դրանցից մեկն էլ «Խաղողի շաբաթ» նախագիծն էր: Շաբաթվա յուրքանչյուր օր փորձեցինք ժամանակ հատկացնել խաղողի ուսումնասիրմանը: Առաջին օրը զրուցեցինք, երկրորդ օրը լվացինք խաղողը, հաշվեցինք, կատարեցինք մաթեմատիկական գործողություններ: Մյուս օրերին էլ նկարեցինք, երաժշտություն ունկնդրեցինք: Դե իսկ չամիչ պատրաստելու գործընթացը մեզ մոտ դեռ շարունակվում է: Ամեն օր հետևում ենք, որ մեր չամիչները հասցնեն ամբողջությամբ պատրաստ լինել:

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Երաժշտության ունկնդրումը նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան հավաքին մենք ներկայացրել ենք ունկնդրման կազմակերպման արդյունավետ միջոցների կիրառման նախագիծ: Ուսումնական տարվա ընթացքում կրթահամալիրի դպրոց-պարտեզներում իրականացրել ենք տարբեր նախագծեր:

Նախակրթարանում ունկնդրման կազմակերպման արդյունավետ ձևերից են՝

Continue reading “Երաժշտության ունկնդրումը նախակրթարանում և կրտսեր դպրոցում”

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Ինքնակրթություն

Թատրոնի կազմակերպումը դպրոց-պարտեզում

Խաղ-դերախաղ-թատրոն-ներկայացում  

Կրթահամալիրի կրտսեր դպրոցում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի իրականացման կարևոր պայմանը ծրագրի իրականացման ճիշտ կազմակերպումն է: Թատրոնը գործունեության այն ձևն է, որը ներառում է կրտսեր դպրոցի սովորողների գործունեության համարյա բոլոր ձևերը: Նաև այդ պատճառով է կարևոր  թատրոնի կազմակերպումը դպրոց-պարտեզում:
2012-2013 ուստարվա նոյեմբեր ամսին Գեղարվեստի կրտսեր դպրոցում ստեղծվեց «Ռոդարիկ» թատրոնը, որը նպատակ ունի  սովորողների ուսուցումը կազմակերպել խաղի միջոցով: Խաղի լայն պատկերացմամբ:

Continue reading “Թատրոնի կազմակերպումը դպրոց-պարտեզում”

Posted in Ագարակ, Ծեսեր

Լավաշթխիկ

Շաբաթ օր էր: Օրը տոնական էր Արևմտյան դպրոց-պարտեզի ամենակրտսեր սովորողների՝ 2-4 տարեկանների և 5 տարեկանների համար, քանի որ նշելու էինք Լավաշթխիկի ծեսը: Առավոտյան հավաքվեցինք ագարակում և սկսեցինք լավաշ թխելու գործընթացը: Մեր սովորողները գիտեն, որ աշխատելիս շատ կարևոր է լավ բանի մասին մտածել, երգել, գովել այն հումքը, որով աշխատում ես: Եվ այսպես, լավաշ թխելը սկսեցինք երգելով: Լավաշթխիկի ամբողջ արարողության անբաժան Continue reading “Լավաշթխիկ”