Հոկտեմբերիկ
Month: September 2019
Կոմիտասյան օրեր
Ծրագրեր
Երկու այծ
Երկու այծ
Ղազարոս Աղայան
Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար։
— Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:
— Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
— Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:
Սեպտեմբերի 30- հոկտեմբերի 4
Երկուշաբթի
09:00 – 09:15 Ընդհանուր պարապմունք
09:20 – 10:00 Լեզվագործունեություն՝ Աթաբեկ Խնկոյան. «Մեղու»
10:00 – 10:30 Մաթեմատիկական գործունեություն
10:30 – 11:00 Նախաճաշ
11:00 – 12:00 Տեխնոլոգիական աշխատանք
12:00- 12:30 Հեքիաթի ունկնդրում և քննարկում
12:30-13:00 Ճաշ
13:00 – 13:30 Մարզական խաղեր
13:35-14:20 Հեծանվավարություն
14:20-15:00 Հանգստի ժամ, ունկնդրում ենք դասական երաժշտություն
15:00-15:30 Ետճաշիկ
15:30-16:20 Ծեփ
16:20-16:30 Դասարանի մաքրություն
16:30-17:00 Ճանապարհ դեպի տուն
Կոմիտասյան օրերն ընտանիքում
Ընտանիքում իրենց քույր-եղբայրների, ծնողների հետ կոմիտասյան երգեր են երգում 5 տարեկանները.
Սեպտեմբերիկ ամփոփում
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, Լիլիթ Մովսիսյան, Մարիամ Խաչատրյան
1-ին օր՝ Կրթական շքերթ
2-րդ օր՝ Հեքիաթների ֆլեշմոբ
3-րդ օր՝ Տեխնոլոգիական ստուգատես
4-րդ օր՝ Սեպտեմբերիկ. երգեր, գույներ,ազդեցություններ.պլեներ
Continue reading “Սեպտեմբերիկ ամփոփում”
Սեպտեմբերիկ. երգեր, գույներ, ազդեցություններ. պլեներ
Այսօր էլ կոմիտասյան երգերն ունկնդրելով, երգելով սովորողները նկարեցին իրենց ընտրությամբ նկարներ: Նրանք ինքնուրույն նախապատրաստեցին աշխատանքային սեղանները, հագան գոգնոցները և սկսեցին աշխատել: Րոպեներ անց խմբասենյակը լցվել էր ուրախ երգով ու գունագեղ նկարներով:
Continue reading “Սեպտեմբերիկ. երգեր, գույներ, ազդեցություններ. պլեներ”
Հարավային դպրոցի 5 տարեկանները
Հինգշաբթի օրը ստուգատեսային է: Կրթահամալիրի բոլոր դպրոցներում 5 տարեկանները պատրաստվում են ստուգատեսի: Այս անգամ նախապատրաստական աշխատանքներին մասնակցեցի Հարավային դպրոցում: Նկատելի էր, որ սովորողները շատ ինքնուրույն էին և կազմակերպված: Նրանք հեշտությամբ պատրաստեցին աշխատանքային սեղանը, հագան միագույն շապիկները: Ցավոք չկարողացա ներկա լինել ստուգատեսին, բայց անկասկած նրանք իրենց լավ են դրսևորել և կարողացել են իսկական գլուխգործոցներ ստեղծել աշխատանքի ընթացքում կոմիտասյան երգերն ունկնդրելիս:
Continue reading “Հարավային դպրոցի 5 տարեկանները”
Մեր առօրյան լուսանկարներով
Մեր ամենօրյա զբաղմունքների անբաժան մասն են կազմում նկարչությունը, տեխնոլոգիան, բակային խաղերը: Բացի մատիտով թղթին նկարելուց, մենք սիրում ենք նկարել նաև ջրաներկով և ոսպով: Իսկ բակում գնդակով խաղալուց բացի, մենք շա՜տ ենք սիրում խաղալ ավազով: Դե թղթերը մի քանի անգամ ծալելով տարբեր կենդանիներ ստալն էլ, իսկական հաճույք է:
Continue reading “Մեր առօրյան լուսանկարներով”