Posted in 5 տարեկաններ

Նկարում ենք ջրաներկով

Սեբաստացու օրերին ընդառաջ իրականացնելու ենք թթուդրիկի ծեսը: Այսօր խոսեցինք թթու դնելու գործընթացի մասին, որոշեցինք ՝ ինչ բանջարեղեններ ենք թթու դնելու: Զրույց-քննարկումից հետո էլ սկսեցինք ջրաներկով նկարել այն բանջարեղենները, որոնք օգտագործելու ենք թթուդրիկին:

Posted in Ընթերցարան

Հանելուկներ

Մենք հատիկով չենք աճում,
Ընտանիքով ենք լինում,
Կարմիր, սպիտակ գույն ունենք,
Անուշ, քաղցր համ ունենք։

Խաղող

Կլոր եմ, գնդակ չեմ,
Կարմաթուշ եմ, դեղձ չեմ,
Քաղցր եմ, մեղր չեմ։

Խնձոր

Թավշյա հագուստ ունեմ,
Կարմիր թուշիկ ունեմ
Ապրում եմ հարավում,
Քաղցրանուշ համ ունեմ։

Դեղձ

Համեղ միրգ է նա,
Քաղցր ու սիրուն,
Սիրում են նրան բոլոր-բոլորը,
Մարդիկ սիրում են, արջերը նույնպես,
Ասե՛ք անունը, այդ համեղ մրգի:

Տանձ

Թագուհին է նա մրգերի,
Դուրսը՝ կարմիր, ներսը՝ կարմիր,
Գլխին ունի փոքրիկ թագ,
Ներսում հատիկ շատ-շատ-շատ:

Նուռ