Արևմտյան դպրոցի վերնատանը հյուրընկալեցինք Արևելյան դպրոցի մի խումբ ճամբարականների: Սկզբում ծանոթացանք-ընկերացանք, իսկ հետո սկսեցինք ազգային խաղեր խաղալ:
Continue reading “Ազգային խաղեր”Month: January 2021
Ռուբիկ-կուբիկ
Ի՜նչ լավ է, որ կարողանում ենք սովորել մեր ընկերներից:
5-րդ ջոկատի հետ մեր համագործակցությունը կարծես լավ է ստացվում: Այս անգամ էլ փորձում ենք սովորել ռուբիկ-կուբիկ հավաքել 2-րդ դասարանցի Արեգից և իր եղբորից (տեսանյութը՝ շուտով):
Բնագիտական փորձ
Հետաքրքիր բնագիտական փորձ է առցանց սովորող Մկրտչյան Արթուրը:
Հունվարյան ճամբարի ամփոփում
Ամփոփում ենք երկշաբաթյա գործունեությունը
Սովորում ենք Միջին դպրոցի սովորողներից (տեխնելոգիական աշխատանք)
Continue reading “Հունվարյան ճամբարի ամփոփում”Հունվարյան ճամբար. օր 9
Ջա՜ն, օրը սկսում ենք սիրելի հեծանվավարության պարապմունքով:
Առավոտյան ճամբարականները ընկեր Մադլենի հետ մի լավ մարզվեցին ու սկսեցին հեծանիվ վարել: Ուրախ առավոտ ստացվեց:
Հետո գնացինք դասարան ու սկսեցինք բանավոր հաշվարկներ կատարել, խնդիրներ հորինել: Խնդիրներ հորինելիս մի տարօրինակ բան նկատեցինք. բոլոր խնդիրնեը ուտելիքների մասին էին ստացվում: Պարզվեց, որ քաղցած ենք:
Նախաճաշից հետո հյուրընկալեցինք միջին դպրոցի սովորղներին և ընկեր Տաթևին: Նրանք մեզ սովորեցրին թղթից թիթեռնիկ պատրաստել և խոստացան էլի գալ մեզ մոտ և նոր բաներ սովորեցնել:
Սովորում ենք մեր ավագ ընկերներից
6-րդ ջոկատի ճամբարականները սովորում են թղթից թիթեռ պատրաստել իրենց ավագ ընկերներից: Մեր ճամբարականները շատ են սիրում տեխնոլոգիական աշխատանքներ կատարել այդ պատճառով էլ մեծ սիրով հյուրընկալել էին ընկեր Տաթևին և միջին դպրոցի մի քանի սովորողներին՝ Գուրգենին, Թադոսին և Լեոնին:
Continue reading “Սովորում ենք մեր ավագ ընկերներից”Հեծանվավարություն
Մարզական ստուգատեսին ընդառաջ ընկեր Մադլենի հետ հեծանիվ ենք վարում:
Continue reading “Հեծանվավարություն”Փայտարվեստի թանգարանում
Ազգագրական փառատոնի շրջանակներում 6-րդ ջոկատի ճամբարականները այցելեցին Հայաստանի Փայտարվեստի թանգարան: Այնտեղ նրանք տեսան տարբեր կենցաղային առարկաներ, ազգային ,երաժշտական գործիքներ, որոնք պատրաստված էին փայտից: Տեսան նաև հայկական հեքիաթների հեոսներով փոքրիկ խաղալիքներ:
Ճամբարականները հատկապես տպավարոված էին գդալների մեծ հավաքածուով: Մեզ այնտեղ պատմեցին, որ հնում եղել են շատ մեծ գդալներ, որոնցքվ տղամարդիկ խառնել են կերակուրները:
Continue reading “Փայտարվեստի թանգարանում”Հունվարյան ճամբար . օր 8
Ճամբարային 8-րդ օրը մեզ մոտ ճամփորդական էր: Սովորողները առավոտից շատ ոգևորված էին և անհամբեր. նրանք ճամփորդել շատ են սիրում:
Առավոտյան մարմնամարզությունից, միջավայրը խնամելուց հետո ճամբարականները շտապեցին ընտրությամբ գործունեությամբ զբաղվելու: Հետո նախաճաշեցին և ճամփա ընկան: Հավես ճամփորդություն ստացվեց: Թանգարանից վերդառնալիս սկսեցինք զրուցել այնտեղ մեր տեսածի ու լսածի մասին: Ամեն մեկս փորձեցինք վերհիշել և խոսել այն մասին, թե ինչն էր ամանաշատը մեզ մոտ տպավորվել:
Հունվարյան ճամբար. օր 7
Հունվարյան ճամբարի 7-րդ օրը տեղի ունեցավ մեր լողի ստուգատեսը: Ճամբարականների ամենասիրելի գործունեություններից մեկն է լողը: Միշտ անհամբեր սպասում են այդ դասընթացին:
Ստուգատեսից հետո մենք դիտեցինք «Անճոռնի ճուտիկը» հեքիաթի համանուն մուլտֆիլմը և փորձեցինք նմանություններ և տարբերություններ գտնել: Մեր ճամբարականները կարողացան շա՜տ տարբերություններ գտնել:
Նաև հասցրինք ժամանակ տրամադրել տրամաբանական խնդիրներին: