Posted in Ճամփորդություններ

Փայտարվեստի թանգարանում

Ազգագրական փառատոնի շրջանակներում 6-րդ ջոկատի ճամբարականները այցելեցին Հայաստանի Փայտարվեստի թանգարան: Այնտեղ նրանք տեսան տարբեր կենցաղային առարկաներ, ազգային ,երաժշտական գործիքներ, որոնք պատրաստված էին փայտից: Տեսան նաև հայկական հեքիաթների հեոսներով փոքրիկ խաղալիքներ:

Ճամբարականները հատկապես տպավարոված էին գդալների մեծ հավաքածուով: Մեզ այնտեղ պատմեցին, որ հնում եղել են շատ մեծ գդալներ, որոնցքվ տղամարդիկ խառնել են կերակուրները:

Continue reading “Փայտարվեստի թանգարանում”
Posted in Ճամբար

Հունվարյան ճամբար . օր 8

Ճամբարային 8-րդ օրը մեզ մոտ ճամփորդական էր: Սովորողները առավոտից շատ ոգևորված էին և անհամբեր. նրանք ճամփորդել շատ են սիրում:

Առավոտյան մարմնամարզությունից, միջավայրը խնամելուց հետո ճամբարականները շտապեցին ընտրությամբ գործունեությամբ զբաղվելու: Հետո նախաճաշեցին և ճամփա ընկան: Հավես ճամփորդություն ստացվեց: Թանգարանից վերդառնալիս սկսեցինք զրուցել այնտեղ մեր տեսածի ու լսածի մասին: Ամեն մեկս փորձեցինք վերհիշել և խոսել այն մասին, թե ինչն էր ամանաշատը մեզ մոտ տպավորվել: