Posted in Ճամբար

Հունվարյան ճամբար. օր 9

Ջա՜ն, օրը սկսում ենք սիրելի հեծանվավարության պարապմունքով:

Առավոտյան ճամբարականները ընկեր Մադլենի հետ մի լավ մարզվեցին ու սկսեցին հեծանիվ վարել: Ուրախ առավոտ ստացվեց:

Հետո գնացինք դասարան ու սկսեցինք բանավոր հաշվարկներ կատարել, խնդիրներ հորինել: Խնդիրներ հորինելիս մի տարօրինակ բան նկատեցինք. բոլոր խնդիրնեը ուտելիքների մասին էին ստացվում: Պարզվեց, որ քաղցած ենք:

Նախաճաշից հետո հյուրընկալեցինք միջին դպրոցի սովորղներին և ընկեր Տաթևին: Նրանք մեզ սովորեցրին թղթից թիթեռնիկ պատրաստել և խոստացան էլի գալ մեզ մոտ և նոր բաներ սովորեցնել:

Posted in Ճամբար

Սովորում ենք մեր ավագ ընկերներից

6-րդ ջոկատի ճամբարականները սովորում են թղթից թիթեռ պատրաստել իրենց ավագ ընկերներից: Մեր ճամբարականները շատ են սիրում տեխնոլոգիական աշխատանքներ կատարել այդ պատճառով էլ մեծ սիրով հյուրընկալել էին ընկեր Տաթևին և միջին դպրոցի մի քանի սովորողներին՝ Գուրգենին, Թադոսին և Լեոնին:

Continue reading “Սովորում ենք մեր ավագ ընկերներից”