Posted in Նախագծեր

Թումանյանական օրեր

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ Փետրվար

Նախագծի նպատակը ՝ թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը

Continue reading “Թումանյանական օրեր”
Posted in Աշխատաժամանակ

Փետրվարի 1-5


Ուսումնական նախագծեր՝ «Թումանյանական օրեր»

Ուսումնական նյութեր՝

Մայրենի ( ​լեզվագործունեություն. բառախաղեր, բառկապուկներ, նախադասությունների, պատմությունների կազմում. աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրում )

Մայրենի ընթերցարան ( շաբաթվա նյութը՝ Հ. Թումանյան «Մանուկն ու ջուրը» )

Մաթեմատիկա (երկնիշ թվերով գումարում, հանում կարգային անցմամբ,խնդիրների կազմում-լուծում)

Ռուսերեն՝  Դիանա Ղազարյանի բլոգ

Անգլերեն ՝  Վալենտինա Թումանյանի բլոգ

Երաժշտություն՝  Սեդա Թևանյանի բլոգ

Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Continue reading “Փետրվարի 1-5”
Posted in Ճամբար

Դդմային կերպարներ

Դդմատոնին ընդառաջ խոսեցինք դդումի օգտակարության մասին, քննարկեցինք, թե ինչ ուտեստեներ են պատրաստում այդ բանջարեղենի միջոցով: Հետո էլ նկարեցինք դդումներ գուաշով և որոշեցինք մեր նկարած դդումիկների համար անուն, մասնագիտություն ընտրել: Հետաքրքիր կերպարներ ստացվեցին: Է՛լ դդում գիտնական ունեցանք, է՛լ դդում էլֆ, է՛լ դդում թագուհի, է՛լ սովորոական, ապուրի մեջ օգտագործվող դդում:

Continue reading “Դդմային կերպարներ”
Posted in Ճամփորդություններ, Ստուգատես

Ձմեռային խաղեր Սևաբերդում

6-րդ ջոկատի ուրախ ճամբարականները անհամբեր սպասում էին դեպի Սևաբերդ ճամփորդությանը: Ճամփորդությունից մի քանի օր առաջ արդեն դասարան էին բերել իրենց սահնակները, պայմանավորվել էին, թե ով որ սահնակով է սահելու:

Continue reading “Ձմեռային խաղեր Սևաբերդում”
Posted in Բանավոր մաթեմատիկա, Ծրագրեր

«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեություն

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագիրը «Մխիթար  Սեբաստացի  կրթահամալիրի» կրտսեր  դպրոցում.

Ուսուցման  նպատակները.

Դասընթացի հիմնական նպատակն է. իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը,  հնարավորություն տալու  երեխաներին բացահայտելու իրենց,  զարգացնել  սովորողների  ստեղծագործական   ընդունակությունները,  տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք  նրանք ստացել են դասերի ժամանակ,   սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ  տրամաբանական  դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել,  զարգացնել մտածողության ընդհանուր կուլտուրա, որպեսզի նրանք կարողանան  արտահայտել իրենց մտքերը, կարողանան  առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, առաջ քաշել վարկածներ, սովորեն հարցեր տալ:

Continue reading “«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեություն”