Posted in Նախագծեր

Տարեգաթա

Ընկեր Մադլենի օգնությամբ սովորողները գաթա պատրաստեցին: Գաթայի մեջ էլ մետաղադրամ թաքցրին, որպեսզի տեսնեն, թե տարին ում է խոստանում զարմացնել հաճելի անակնկալներով: Երբ գաթան պատրաստ էր, սովորողները համտեսեցին ու շատ հավանեցին իրենց պատրաստածը: Խոստացան նաև տանը փորձել և զարմացնել հյուրերին:


Posted in Նախագծեր

Բնագիտական փորձեր

Ջուրը

Վերցնենք 2 հատ բաժակ, ֆոլգա և ֆլոմաստեր: Բաժակները լցնենք ջրով, այնպես որ երկուսի մեջ էլ լինի հավասար քանակությամբ ջուր և ջրի մակարդակը բաժակում ֆլոմաստերով նշենք: բաժակներից մեկը  փակենք ֆոլգայի կափարիչով: Բաժակները մի քանի օր դնենք տաք տեղում: Հետո նորից չափենք ջրի մակարդակը: Ո՞ր բաժակում ջուրը պակասեց:

Continue reading “Բնագիտական փորձեր”