Posted in Ճամբար

Հունվարյան ճամբար. օր 7

Հունվարյան ճամբարի 7-րդ օրը տեղի ունեցավ մեր լողի ստուգատեսը: Ճամբարականների ամենասիրելի գործունեություններից մեկն է լողը: Միշտ անհամբեր սպասում են այդ դասընթացին:

Ստուգատեսից հետո մենք դիտեցինք «Անճոռնի ճուտիկը» հեքիաթի համանուն մուլտֆիլմը և փորձեցինք նմանություններ և տարբերություններ գտնել: Մեր ճամբարականները կարողացան շա՜տ տարբերություններ գտնել:

Նաև հասցրինք ժամանակ տրամադրել տրամաբանական խնդիրներին: