Posted in Աշխատաժամանակ

Մարտի 1-5

Ուսումնական նախագծեր՝ «Թումանյանական օրեր», «Ձոն» նախագիծ

Ուսումնական նյութեր՝

Մայրենի ( ​լեզվագործունեություն. նախադասությունների կազմում, ընդարձակում, աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրում )

Ընթերցանություն՝ Հ. Թումանյան «Սուտլիկ որսկանը», Հ. Թումանյան «Կանաչ ախպեր»

Մաթեմատիկա (երկնիշ թվերով գումարում, հանում կարգային անցմամբ,օրացույցից և ժամացույցից օգտվելու կարողությունների զարգացում)

Ռուսերեն՝  Դիանա Ղազարյանի բլոգ

Անգլերեն ՝  Վալենտինա Թումանյանի բլոգ

Երաժշտություն՝  Սեդա Թևանյանի բլոգ

Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Continue reading “Մարտի 1-5”
Posted in Հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Թումանյանական նախագծեր և արդյունքներ՝

«Պոչատ աղվեսը» խաղ-բեմադրություն

Գրքախառնություն կամ գիրք նվիրելու օրը 2.3 դասարանում

Թումանյանական ընթերցումներ ընտանիքում

Continue reading “Փետրվար ամսվա հաշվետվություն”
Posted in Նախագծեր

Փետրվար ամսվա ֆլեշմոբ. մայրենի

Հորինի՛ր այնպիսի սուտ, որ ասենք սուտ է:

Դուք ինձ 50 դոլլար եք պարտք:) ու լիքը պաչիկներ: / Դավիթ/

10 x 10 = 10 / Աննա/

Կատուն կարողանում է խոսել։ / Մանուէլ/

Ես սուտ խոսել չեմ սիրում։ / Լանա/

Երկնքից արևն ընկավ: / Արթուր/

Մայրիկիս մի փունջ աստղ եմ նվիրել։ / Մարի/

Իմ կատուն խոսում է: / Ալեքսանդր/

Posted in Նախագծեր

Գրքախառնություն կամ գիրք նվիրելու օրը 2.3 դասարանում

Փետրվարի 19-ը Հ. Թումանյանի ծննդյան օրն է: Այդ օրը նշվում է նաև գիրք նվիրելու օրը: Մենք որոշեցինք մեր դասարանում էլ կազմակերպել գրքի տոնը և իրար գրքեր նվիրել: Այդ օրը յուրաքանչյուր սովորող դպրոց էր եկել գրքով, բայց ոչ ոք չգիտեր, թե ում է նվիրելու: Մենք գրքերը նվիրելուց առաջ վիճակահանություն կատարեցինք, յուրաքանչյուր սովորող պատահականության սկզբունքով ընտրեց, թե ում է գիրք նվիրելու, մակագրեց իր գիրքը և նվիրեց:

Continue reading “Գրքախառնություն կամ գիրք նվիրելու օրը 2.3 դասարանում”
Posted in Նախագծեր

«Պոչատ աղվեսը» խաղ-բեմադրություն

Հ. Թումանյանի «Պոչատ աղվեսը» ընթերցել-քննարկելուց հետո որոշեցինք բեմադրել հեքիաթը: Մի քանի օր փորձեր արեցինք, որոշեցինք, թե որ հերոսը, ինչպես պետք է իր խոսքերն ասի: Փետրվարի 19-ին էլ մեր պատրաստած ներկայացումով որոշեցինք ուրախացնել պարտեզի սաներին:Ընկեր Աննայի և ընկեր Արևի հետ պարտեզի սաները ակտիվ մասնակցում էին բեմականացմանը: Է՛լ երգերը երգեցին, է՛լ խոսքերը կրկնեցին: Շա՜տ հավես ստացվեց:

Continue reading “«Պոչատ աղվեսը» խաղ-բեմադրություն”