Posted in Ճամբար

Հունվարյան ճամբար. օր 3

Երրորդ օրը մեր ճամբարային առօրյայում առանձացավ հավես համագործակցային աշխատանքով: Նախապես կարդացած-քննարկած «Մատնաչափիկը» հեքիաթը, որեշոցինք պատմելով խաղալ: 5-րդ և 6-րդ ջոկատների ճամբարականները հավաքվեցին Արևմուտքի վերնատանը ու սկսեցին իրար հարցեր տալ, խաղալ, պատմել հեքիաթը:

Posted in Ճամբար

Հունվարյան ճամբար. օր 2

Երեքշաբթի օրերը ճամբարականների ամենասիրելի օրերն են, որովհետև այդ օրն ունեն լողուսուցման պարապմունք: Ճամբարային երկրորդ օրը, առավոտ շուտ, ուսապարկերը վերցրած վազեցին փակ լողավազան: Այնքան էին կարոտել լողը, որ վերջում հրաժարվում էին ջրից դուրս գալուց:

Մի լավ լողալուց հետո բարձրացանք դասարան: Ընթերցեցինք-քննարկեցինք Հ. Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթը: Հետո հյուրընկալեցինք 5-րդ ջոկատին և միասին դիտեցինք համանուն մուլտֆիլմը: Պարզեցինք, որ շատ նմանություններ կային հեքիաթի և մուլտֆիլմի միջև, բայց տարբերույուններն էլ մեր ճամբարականների աչքից չվրիպեցին: Մուլտֆիլմի ավարտից հետո երկու ջոկատնների միջև սկսվեց ակտիվ քննարկում:

Օրվա ընթացքում հասցրինք նաև մի փոքր սեղանի, զարգացնող խաղեր խաղալ: Դե այդ խաղերը մենք շատ ենք սիրում: Երբեմն անգամ արագ նախաճաշում ենք, որ ժամանակ ունենանք ռետինե գորգին հավես տեղավորվելու և մի քիչ խաղալու համար:

Posted in Ճամբար

Հունվարյան ճամբար. օր 1

Ուռա՜, սկսվեց ուրախ ճամբարը:

Ձմեռային արձակուրդներից հետո 6-րդ ջոկատի ճամբարականները ուրախ, կարոտած վերադարձան դպրոց: Օրը սկսեցինք զրույցով, ամփոփեցինք «Ուսումնական ձմեռ» նախագիծը: Ճամբարականները իրար հերթ չտալով, ոգևորված պատմեցին Ձմեռ պապիկի նվերների մասին: Անգամ մի քանիսն ասացին, որ անձամբ են տեսել նրան:

Մի լավ զրուցելուց հետո իջանք ընկեր Մադլենի մոտ: Դե էլ ի՞նչ ճամբար առանց հեծանվավարության ու մարզական ակտիվ խաղերի: Արագ խմբերի բաժանվեցինք: Սկզբում մի խումբը սկսեց հեծանիվ վարել, իսկ մյուսը մարզական խաղեր խաղաց, իսկ հետո հակառակն արեցինք:

Առաջին ճամբարային օրն էլ ամփոփեցինք սեղանի խաղեր խաղալով: Մեր ճամբարականները իրենց ուսապարկերից հանեցին խաղերը ու սկսեցին ընկերների հետ խաղալ: Խաղում էին ու բացատրում սիրելի խաղերի կանոնները:

Posted in Ճամբար

Պատմելով խաղում-քննարկում ենք…

Նախապես կարդացած-քննարկած «Մատնաչափիկը» հեքիաթը, որեշոցինք պատմելով խաղալ: 5-րդ և 6-րդ ջոկատների ճամբարականները հավաքվեցին Արևմուտքի վերնատանը ու սկսեցին իրար հարցեր տալ, խաղալ, պատմել հեքիաթը:

Continue reading “Պատմելով խաղում-քննարկում ենք…”