Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ
Նախագծի նպատակներն ու խնդիրները՝
- ծիածանի վերաբերյալ պարզագույն տեղեկությունների հաղորդում
- հաշվելու կարողության զարգացում
- նախորդ, հաջորդ հասկացությունների ամրապնդում
- ստեղծագործական մտածողության զարգացում
- աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորում
- ստեղծագործական երևակայության զարգացում
Ընթացքը՝
Սովորողներին ցուցադրել ծիածանի նկարենր: Խոսել ծիածանի առաջացման պատճառների, գույների մասին: Ուսուցանել Ղ. Աղայանի «Ծիածան» բանաստեղծությունը: Սովորողներին տրամադրել նախապես գունավոր թղթերից կտրված շերտիկները և առաջարկել դրանք դասավոել ճիշտ հերթականությամբ: Հաշվել շերտիկների քանակը, վերհիշել գույները, ասել յուրաքանչյուր գույնի նախորդը և հաջորդը:Առաջարկել արդեն ճիշտ հերթականությամբ դասավորված շերտիկները սոսնձել նախապես կտրված սպիտակ ամպիկի վրա: Վերջում ամպիկի վրա նկարել դեմք:
Արդյունքը՝