Արևմտյան դպրոցի 5 տարեկանները շուտով պիտի մասնակցեն լողի դասերին: Թեև նրանք շատ լավ տիրապետում են լողավազանից օգտվելու կանոններին, քանի որ բաց լողավազանը ամբողջ ամառ նրանց տրամադրության տակ է եղել, բայց փակ լողավազանում լողալու կանոնները մի փոքր այլ են: Continue reading “Ծանոթանում ենք դպրոցի փակ լողավազանին”
Day: September 8, 2019
Կրթական շքերթ
Թեև ընդամենը մի քանի օր է, ինչ սկսվել է ուսումնական տարին, բայց դա 5 տարեկաններին չի խանգարում կազմ ու պատրաստ մասնակցել կրթական շքերթին: Երգերը լավ յուրացրած, միանման շապիկները հագած՝ նրանք գնացին Մայր դպրոց: Շքերթին ակտիվ մասնակցեցին նաև ծնողները իրենց երգով ու պարով:
Continue reading “Կրթական շքերթ”
Նկարում ենք քարերի վրա
Երբ դրսում եղանակն արևային չէ, բայց մենք շատ ենք ուզում լողափ գնալ, ապա հագնում ենք լողազգեստներն ու սկսում գեղեցկացնել լողափի քարերը: Մի փոքր աշխատելուց հետո լողափում ունենում ենք գույնզգույն, գեղեցիկ, յուրօրինակ քարեր:
Continue reading “Նկարում ենք քարերի վրա”
Ծիածան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ
Նախագծի նպատակներն ու խնդիրները՝
- ծիածանի վերաբերյալ պարզագույն տեղեկությունների հաղորդում
- հաշվելու կարողության զարգացում
- նախորդ, հաջորդ հասկացությունների ամրապնդում
- ստեղծագործական մտածողության զարգացում
- աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորում
- ստեղծագործական երևակայության զարգացում
Սեպտեմբերի 9-13
Երկուշաբթի
13:35-14:15 Հանգստի ժամ, ունկնդրում ենք դասական երաժշտություն
14:15-14:45 Ետճաշիկ
14:45-15:45 Հեքիաթի ունկնդրում և քննարկում
15:45-16:20 Նախագծային աշխատանք
16:20-16:30 Դասարանի մաքրություն
16:30-17:00 Ճանապարհ դեպի տուն