Առաջին դասարանցիները ուսումնասիրում են «Պապն ու շաղգամը» հեքիաթը: Ես մասնկցեցի Արևմտյան դպրոցի երկու առաջին դասարանների մայրենիի ուսումնական պարապմունքներին: Երկու դասարաններում էլ ուսումնական պարապմունքի անցկացման ձևերը տարբեր էին: Դասարաններից մեկում ուսուցչուհին պատմեց հեքիաթը, հետո հարցերով ամփոփեցին: Հետաքրքիր էր, որ հեքիաթը վերլուծելիս օգտագործվեցին մաթեմատիկական հասկացություններ: Սովորողները հաշվեցին հեքիաթի հերոսներին, ասացին՝ որ հերոսից առաջ և հետո ով էր կանգնած: Մյուս դասարոնում քննարկեցին հեքիաթը, իսկ հետո բեմականացրին: Բեմականացումը շատ հետաքրքիր ստացվեց: Սովորողներից մի քանիսը փորձեցին նմանակել հեքիաթի հերոսին և իրենց խոսքը ասացին համապատասխան տոնայնությամբ և հնչերանգով:
Կարծում եմ ՝ սովորողների համար շատ օգտակար է միանգամից անդրադառնալ և՛ խոսքի զարգացմանը, և՛ մաթեմատիկական հարրցեր քննարկել: Այս եղանակով ուսումնական նյութը նրանց համար միապաղաղ և հոգնեցուցիչ չի լինի: Մայրենիից մաթեմատիկա անցման ժամանակ նրանց միտքը կակտիվանա, ավելի զգոն և ուշադիր կլինեն: