«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի իրականացման շրջանակներում հինգ տարեկանների զարգացման խմբերում որպես հաշվետվություն կազմակերպվում են ամենշաբաթյա ստուգատես-ամսիկներ։ Ստուգատես-ամսիկները միջոցառումներ են, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր ամիս մասնախմբի ղեկավարի հետ անցկացվում են սեմինարներ, որոնց արդյունքում որոշվում է տվյալ շաբաթվա կատարվելիք ստուգատեսի նախագիծը։ Ստուգատեսն առհասարակ մեր առջև դնում է մի շարք խնդիրներ՝ չնայած նրան, որ ամեն խնդիր յուրաքանչյուր 5 տարեկան յուրովի է կարողանում հաղթահարել։ Ստուգատեսի առաջադրած խնդիրներից կարևորներն են երևակայությունը, տրամաբանությունը, ինքնուրույնությունը, ստեղծականությունը, ներառվելը միջավայրին, մտքի զարգացումը․․․
Ստուգատեսները տարբեր են իրենց բնույթով և յուրահատուկ: Կարծում եմ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ուսումնական պրոցեսի ակտիվ մասնակիցն են դառնում նաև ծնողները: Առանձնացրել եմ մի քանի ստուգատեսներ, որոնք առավել հետաքրքիր կլինեն սովորողներին.