Շուտով երկրորդ դասարանցիները պետք է բարձունք հաղթահարեն: Դասարաններում տիրում է նախապատրաստական տրամադրություն, և ես որոշեցի մասնակցել այդ աշխատանքներին: 2.3 դասարանը պետք է հաղթահարի Թուխ Մանուկ եկեղեցու բարձունքը, որը գտնվում է ծովի մակարդակից 1970 մետր բարձրության վրա: Չնայած ճամփորդության օրվան դեռ մի քանի օր կա, բայց սովորողներն արդեն ամեն ինչ պատրաստել են: Նրանք սովորել են «Առավոտ լուսո» երգը և որոշել բարձունքը հաղթահարել այս երգով: