Այսօր այցելեցինք Տիգրան Հայրապետյանի անվան գրադարան: Արևմտյան դպրոցից մինչև Մայր դպրոց 5 տաերկանները քայլեցին առանց տրտնջալու: Անգամ ճանապարհին կատարեցին իրենց սիրելի երգերը: Գրադարանում մեզ դիմավորեց ընկեր Լուսինեն և ծանոթացրեց գրադարանային կանոններին, գրքերին: Մենք նաև հեքիաթի ունկնդրում-քննարկում կազմկերպեցինք այնտեղ: Continue reading “Այց Տիգրան Հայրապետյանի անվան գրադարան”
Month: September 2019
Արևելքի 5 տարեկանները
Այսօր էլ Արևելյան դպրոցում էի: Ծանոթացա այնտեղի 5 տարեկանների հետ: Առավոտյան կատարեցինք ընդհանուր պարապմունք, այնուհետև հերթը մարզական խաղերինն էր:
Continue reading “Արևելքի 5 տարեկանները”
Քոլեջի 5 տարեկանները
Օրս սկսեցի քոլեջի 5 տարեկանների հետ: Առավոտյան ընդհանուր պարապմունք կատարեցինք, որի ընթացքում մարզվեցինք, վերհիշեցինք անցած երգերն ու բանաստեղծությունները: Հետո սովորողները տեղավորվեցինք գորգի վրա և սկսեցին զրուցել: Զրույցը հանգստյան օրերի մասին էր: Ամեն մեկը պատմում էր, թե ինչ է արել հանգստյան օրերի ընթացքում:
Տեխնոլոգիա
Տեխնոլոգիական աշխատանք կատարել մենք շատ ենք սիրում: Այսօր էլ որոշեցինք ծաղիկներ պատրաստել: Նախ վերհիշեցինք երկրաչափական պատկերները, գույները, հետո սկսեցինք թուղթը ծալելու միջոցով պատրաստել ծաղիկ: Հետաքրքիր էր տեսնել սովորողների հիացմունքը գործն ավարտելուց հետո:
Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Ծրագրում՝
- Շրջայց գրադարանում
- Ծանոթություն գրքերի հետ
- Հեքիաթի ունկնդրում
Մասնակիցները՝
Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, Լիլիթ Մովսիսյան, Մարիամ Խաչատրյան
Օրը՝ սեպտեմբերի 24
Ժամը՝ 12:00
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5-6 տարեկանների ամսիկ-ստուգատեսներ
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի իրականացման շրջանակներում հինգ տարեկանների զարգացման խմբերում որպես հաշվետվություն կազմակերպվում են ամենշաբաթյա ստուգատես-ամսիկներ։ Ստուգատես-ամսիկները միջոցառումներ են, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր ամիս մասնախմբի ղեկավարի հետ անցկացվում են սեմինարներ, որոնց արդյունքում որոշվում է տվյալ շաբաթվա կատարվելիք ստուգատեսի նախագիծը։ Ստուգատեսն առհասարակ մեր առջև դնում է մի շարք խնդիրներ՝ չնայած նրան, որ ամեն խնդիր յուրաքանչյուր 5 տարեկան յուրովի է կարողանում հաղթահարել։ Ստուգատեսի առաջադրած խնդիրներից կարևորներն են երևակայությունը, տրամաբանությունը, ինքնուրույնությունը, ստեղծականությունը, ներառվելը միջավայրին, մտքի զարգացումը․․․
Ստուգատեսները տարբեր են իրենց բնույթով և յուրահատուկ: Կարծում եմ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ուսումնական պրոցեսի ակտիվ մասնակիցն են դառնում նաև ծնողները: Առանձնացրել եմ մի քանի ստուգատեսներ, որոնք առավել հետաքրքիր կլինեն սովորողներին.
Սեպտեմբերիկ. երգեր գույներ, ազդեցություններ. բացօթյա պլեներ
Օրը՝ Սեպտեմբերի 26
Ժամը՝ 11։00֊12։00
Անցկացման վայրերը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների, Քոլեջի ներքին բակեր
Նպատակը՝ լսել կոմիտասյան երաժշտական ստեղծագործությունները և դրանց ազդեցության ներքո ստեղծագործել ներկերով
Continue reading “Սեպտեմբերիկ. երգեր գույներ, ազդեցություններ. բացօթյա պլեներ”
Սեպտեմբեր 23-27
Երկուշաբթի
11:00-ից համատեղ աշխատանք դասվարի հետ
13:35-14:15 Հանգստի ժամ, ունկնդրում ենք դասական երաժշտություն
14:15-15:00 Բակային խաղեր
15:00-15:30 Ետճաշիկ
15:30-16:20 Տեխնոլոգիական աշխատանք
16:20-16:30 Դասարանի մաքրություն
16:30-17:00 Ճանապարհ դեպի տուն
Տեխնոլոգիական ստուգատես
Այսօր տեղի ունեցավ 5 տարեկանների տեխնոլոգիական ստուգատեսը: Նրանք ցույց տվեցին իրենց կարողությունները կավով աշխատելիս: Աշխատանքի ընացքում երևաց ոչ միայն սովորողների ստեղծագործական հմտությունները, այլև իրար օգնելու, աշխատանքը մինչև վերջ կատարելու կարողությունը:
Continue reading “Տեխնոլոգիական ստուգատես”
Սեմինար Մարինե Մկրտչյանի հետ
Երկարացված օրվա կազմակերպիչներիս այս սեմինար-պարապմունքը Մարինե Մկրտչյանի հետ էր: