Պատմում ենք ձմռան և փաթիլի մասին:
Month: January 2021
Տարվա եղանակները
Պատմում ենք տարվա եղանակների մասին:
Համագործակցային նախագիծ
Օրը՝ 15.01
Մասնակիցները՝ Արմտյան դպրոց-պարտեզիի 2.3 դասարանի սովորողներ, Արևելյան դպրոց-պարտեզի 2.4 դասարանի սովորողներ / Արմինե Մովսիսյան և ընկերներ/
Continue reading “Համագործակցային նախագիծ”Ամանորյա խնդիրների հավաքածու
Մենք շատ ենք սիրում խնդիրներ հորինել ու հետո գտնել դրանց պատասխանները: Այս անգամ էլ հորինեցինք տոնական խնդիրներ և լուծեցինք դրանք:
Սովորող-սովորեցնող. սովորում ենք մեր ավագ ընկերներից ուսուցողական խաղ ստեղծել
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 14-15
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի Մաթեմատիկոս-հայրենագետների ջոկատի սովորողներ և 6-րդ ջոկատի ճամբարականները
Նպատակը՝
- Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
- Մտքի ճկունացում
- Տրամաբանական մտածողության զարգացում
- quizizz.com ուսուցողական խաղերի ծրագրի յուրացում
- Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
- Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
- Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
- Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
- Սովորղների կազմած խնդիրներից կազմել տարաբնույթ օնլայն ուսուցողական խաղեր ու կներկայացնել Բնագիտատեխնիկական ստուգատեսին։
Նախագծի ընթացքը․
Մաթեմատիկոս-հայրենագետների ջոկատի ճամբարականները կսովորեցնեն quizizz.com ուսուցողական խաղերի ծրագրով պատրաստել <<Աշխարհագրություն+մաթեմատիկա>> օնլայն ուսուցողական խաղ։ Նախ միասին կքննարկեն մի շարք երկրների մայրաքաղաքներ, կսովորեցնեն, թե ինչպես երկրները ըստ իրենց մեծության դասավորել աճման կարգով(փոքրից մեծ հերթականությամբ) և հակառակը դասավորել նվազման կարգով(մեծից փոքր հերթականությամբ)։ Դա կանեն գլոբուսի տեսք ունեցող փոքրիկ գնդակի միջոցով։ Սովորողներից մեկը մի երկրի անունն է բարձրաձայնում ու գնդակը նետում է մասնակիցներից որևէ մեկին, ով պետք է նշի այդ երկրի մայրաքաղաքը։ Ճիշտ գուշակելու դեպում նա նշում է որևէ երկրի մայրաքաղաք ու գնդակը նետում է մասնակիցներից որևէ մեկին, ով պետք է նշի, թե դա որ երկրի մայրաքաղաքն է։ Սովորողները թվարկած երկրները և մայրաքաղաքները կդասավորեն աճման, հետո նվազման կարգով։ Որից հետո quizizz.com ծրագրով կսովորեցնեն այդպիսի օնլայն ուսուցողական խաղ ու կներկայացնել Բնագիտատեխնիկական ստուգատեսին։
Արդյունքը կամփոփվի բլոգում: