Posted in Ճամբար

Հունվարյան ճամբար. օր 6

Սկսվեց ճամբարային երկրորդ շաբաթը: Առավոտյան որոշեցինք զբազվել միջավայրի խնամքով, ջրել-խնամել սենյակային բույսերը: Հետո զրուցեցինք շաբաթվա անելիքների մասին: Ճամբարականները իմացան, որ նախատեսում ենք ճամփորդել դեպի Փայտարվեստի թանգարան: Զրուցեցինք փայտի, փայտարվեստի մասին:

Continue reading “Հունվարյան ճամբար. օր 6”
Posted in Ճամբար

Սեղանի խաղեր

Նոր սեղանի խաղեր են բերել 6-րդ ջոկատի ճամբարականները: Նրանք այս խաղերը շատ են սիրում: Երբ գալիս է օրվա ընթացքում խաղերի ժամը շատ արագ խմբերի են բաժանվում ու սկսում են խաղը: Արագ սովորեցնում են ընկերներին խաղի կանոնները և սկսում են խաղալ:

Continue reading “Սեղանի խաղեր”
Posted in «Հասկ» ռադիո, Ճամբար

Զրուցում ենք փայտի, փայտարվեստի մասին

Քանի որ նախատեսում ենք այցելել Հայաստանի փայտարվեստի թանգարան, այսօր զրուցեցինք փայտի, փայտարվեստի մասին: Քննարկեցինք, թե ինչեր են պատրաստվում փայտից և ուսումնասիրեցինք նմանատիպ իրեր: Մեր սովորողներից մի քանիսը պատմեցին, որ իրենց պապիկները ևս կարողանոմ են փայտից տարբեր իրեր պատրաստել:

Posted in Ճամբար

Սովորում ենք մեր ավագ ընկերներից

Մաթեմատիկոս-հայրենագետների ջոկատը 6-րդ ջոկատին սովորոցրեց ուսումնական խաղ ստեղծել quiziz.com կայքի օգնությամբ: Նախապես քննարկել և որոշել էինք, որ խաղը պետք է ունենա աշխարհագրական ուղղվածություն: Մինչև էլեկտրոնային խաղի ստեղծելը մի հետաքրքիր խաղ խաղացինք, որի ընթացքում վերհիշեցինք մայրաքաղաքները:

Continue reading “Սովորում ենք մեր ավագ ընկերներից”
Posted in Ճամբար

Ընկուզախաղեր

Ազգագրական փառատոնի շրջանակներում ընկեր Սեդան 6-րդ ջոկատի հետաքրքրասեր ճամբարականներին պատմեց ընկուզախաղերի մասին: Ճամբարականները ռիթմիկ վարժություններ կատարեցին, երգեցին ու նվագակցեցին ընկույզների օգնությամբ, խաղացին հետաքրքիր ընկուզախաղեր:


Posted in Ճամբար

Հուվարյան ճամբար. օր 5

Հունվարյան ճամբարի 5-րդ օրը որոշեցինք տրամադրել բնագիտական փորձերին: Սեղանին շարեցինք անհրաժեշտ պատարագաները և սկսեցինք ուրախ փորձերը: Սովորողները շատ հավանեցին փորձերը և որոշեցին մտապահել ու տանը զարմացնել ընտանիքի անդամներին:

Փորձ 1

Continue reading “Հուվարյան ճամբար. օր 5”
Posted in Ճամբար

Մարզական ստուգատես

Էլ ի՞նչ ճամբար առանց մարզական խաղերի: Արևմտյան դպրոց-պարտեզի 6-րդ ջակատը մասնակցեց ուրախ ստուգատեսին: Սկզբում մի լավ մարզվեցինք, հետո խմբերի բաժանվեցինք, իսկ հետո սկսվեց ուրախ էստաֆետային խաղերը: Ամբողջ մարզասրահը լցվել էր ճամբարականների ուրախ ձայներով: Հետաքրքիր էր այն փաստը, որ յուրաքանչյուր խմբում կային տարբեր ջոկատներից մասնակիցներ, բայց այնքայն լավ էին կարողանում ինքնակազմակերպվել, իրար ոգևորել ու խաղալ, որ մեզ մնում էր միայն հիանալ ճամբարականների խաղով:

Posted in Ճամփորդություններ

Այցելություն Հայաստանի փայտարվեստի թանգարան

Ազգագրական փառատոնի շրջանակներում այցելություն Հայաստանի փայտարվեստի թանգարան:

Թանգարանի մասին

Թանգարանի պաշտոնական կայք

Continue reading “Այցելություն Հայաստանի փայտարվեստի թանգարան”