Posted in Ճամփորդություններ

Հունիսի 1-ը պաղպաղակի գործարանում

Ամսաթիվ՝ 01.06.2022
Վայր՝ «Էլիտ Շանթ» պաղպաղակի գործարան՝ Վշտունու 73
Դասարան՝ 3․3
Սովորողների թիվ՝ 18
Պատասխանատուներ՝ Մարիամ Խաչատրյան,  Շողիկ Սահակյան (093 00 81 96)
Մեկնում՝ 09:30, Բախշյան այգի
Ժամանում՝
 13:30, Բախշյան այգի
Երթուղի՝  
Արևմտյան դպրոց- պաղպաղակի գործարան- Թումոյի այգի- Արևմտյան դպրոց
Հեռավորություն՝ 9 կմ

Continue reading “Հունիսի 1-ը պաղպաղակի գործարանում”
Posted in Ճամբար

Ամառային ճամբար

խմբագրվում է

Ժամանակահատվածը՝ 30.05-10.06

Գործունեության ձևեր՝

-լող, հեծանվավարություն
-երաժշտություն
-խաղ-ներկայացում
-շախմատ
-կենդանիների խնամք
-խոհանոցային գործունեություն
-համագործակցային նախագծեր
-բլոգավարություն
-ճամփորդություն


Ռուսերեն՝  Էլինա Սիմոնյանի  բլոգ
Անգլերեն ՝  Վալենտինա Թումանյանի բլոգ
Երաժշտություն՝  Սեդա Թևանյանի բլոգ
Շախմատ՝ Առնոլդ Միքայելյանի բլոգ

Continue reading “Ամառային ճամբար”
Posted in Հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

խմբագրվում է

Մայիս ամսվա ընթացքում իրականացրել ենք տարբեր նախագծեր, մասնակցել ենք ստուգատեսների, կազմակերպել ենք ուսումնահայրենագիտական ճամփորդություններ։

3․3 դասարանի մեդիահմուտ սովորողները ամսվա ընթացքում խմբագրել են իրենց բլոգները՝ համապատասխանեցնելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին։

Շրջակա միջավայրի բարելավման, խնամքի նպատակով մասնակցել ենք «Էկոտուր 2022» նախագծին, որի շրջանակներում սկսել ենք կարել անհատական էկո պայուսակներ։

Թիմով աշխատելը, թիմային մտածողություն ունենալը շատ կարևոր է։ Հենց այդ որակները զարգացնելու համար էլ համագործակցեցինք 3․1 դասարանի հետ «Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում։

Ընտրությամբ գործունեության բաղադրիչներից մեկը բանավոր մաթեմատիկակն է, որի նպատակներից մեկն է զարգացնել սովորողների տրամաբանությունը։

Մենք կարևորում ենք ազգային երգ ու պարը, ազգային խաղերն ու ծեսերը։

Continue reading “Մայիս ամսվա հաշվետվություն”
Posted in Ճամփորդություններ

Համբարձման ծես․ ամփոփում

Համբարձման ծես. Ապարանի ջրամբար

Ճամփորդություններն իսկական տոն են մեզ համար․․․

Այս անգամ էլ ուղևորվեցինք դեպի Ապարանի ջրամբար։ Որոշել էինք այնտեղ նշել Համբարձման ծեսը։ Ուրախ երգով, քայլքով, զրույցով հասանք տեղ։ Ծիսական երգերի ուղեկցությամբ էլ սիրուն պսակներ հյուսեցինք։

Continue reading “Համբարձման ծես․ ամփոփում”
Posted in Մայիսյան հավաք

Team Building for Schoolkids. ամփոփում

Հարթակում ծնողներն են. Լեո Խանամիրյանի ծնողներ

Նախագիծը՝ Team Building for Schoolkids

Թիմ-բիլդինգը All Inclusive Armenia-ի կողմից հատուկ երեխաների համար

Թիմով աշխատելը, թիմային մտածողություն ունենալը շատ կարևոր է։ Հենց այդ որակները զարգացնելու համար էլ կազմակերպել էինք շա՜տ հետաքրքիր և չկրկնվող ժամանց սովորողների համար։


Սկզբում 3․1 և 3․3 դասարանների սովորողները խմբերի բաժանվեցին,իսկ հետո սկսեցին խաղալ։ Շատ կարևոր էր նաև այն, որ յուրաքանչյուր խաղից հետո ավագ օգնականները սովորողների հետ քննարկում էին կազմակերպում։ Սովորողները փորձում էին հասկանալ, թե ինչն իրենց օգնեց կամ խանգարեց խաղի ընթացքում։

Continue reading “Team Building for Schoolkids. ամփոփում”
Posted in Ֆլեշմոբ, Բանավոր մաթեմատիկա

Խնդրի քննարկում․ ապրիլ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

Զատիկը քանի՞ անգամ պետք է թեքվի աջ, որ նշված ճանապարհով հասնի թփին:

Խնդիրն ավելի պատկերավոր դարձնելու համար հատակին գծեցինք ճանապարհը։ Հետո էլ ինքներս փորձեցինք հասնել վերջնակետին։

Continue reading “Խնդրի քննարկում․ ապրիլ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ”