Մարզվել և մարզական խաղեր խաղալ մենք շա՜տ ենք սիրում․․․
Continue reading “Էստաֆետային խաղեր”Day: May 28, 2022
Մայիս ամսվա հաշվետվություն
խմբագրվում է
Մայիս ամսվա ընթացքում իրականացրել ենք տարբեր նախագծեր, մասնակցել ենք ստուգատեսների, կազմակերպել ենք ուսումնահայրենագիտական ճամփորդություններ։
3․3 դասարանի մեդիահմուտ սովորողները ամսվա ընթացքում խմբագրել են իրենց բլոգները՝ համապատասխանեցնելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին։
Շրջակա միջավայրի բարելավման, խնամքի նպատակով մասնակցել ենք «Էկոտուր 2022» նախագծին, որի շրջանակներում սկսել ենք կարել անհատական էկո պայուսակներ։
Թիմով աշխատելը, թիմային մտածողություն ունենալը շատ կարևոր է։ Հենց այդ որակները զարգացնելու համար էլ համագործակցեցինք 3․1 դասարանի հետ «Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում։
Ընտրությամբ գործունեության բաղադրիչներից մեկը բանավոր մաթեմատիկակն է, որի նպատակներից մեկն է զարգացնել սովորողների տրամաբանությունը։
Մենք կարևորում ենք ազգային երգ ու պարը, ազգային խաղերն ու ծեսերը։
Համբարձման ծես․ ամփոփում
Համբարձման ծես. Ապարանի ջրամբար
Ճամփորդություններն իսկական տոն են մեզ համար․․․
Այս անգամ էլ ուղևորվեցինք դեպի Ապարանի ջրամբար։ Որոշել էինք այնտեղ նշել Համբարձման ծեսը։ Ուրախ երգով, քայլքով, զրույցով հասանք տեղ։ Ծիսական երգերի ուղեկցությամբ էլ սիրուն պսակներ հյուսեցինք։