Հարթակում ծնողներն են. Լեո Խանամիրյանի ծնողներ
Նախագիծը՝ Team Building for Schoolkids
Թիմ-բիլդինգը All Inclusive Armenia-ի կողմից հատուկ երեխաների համար
Թիմով աշխատելը, թիմային մտածողություն ունենալը շատ կարևոր է։ Հենց այդ որակները զարգացնելու համար էլ կազմակերպել էինք շա՜տ հետաքրքիր և չկրկնվող ժամանց սովորողների համար։
Սկզբում 3․1 և 3․3 դասարանների սովորողները խմբերի բաժանվեցին,իսկ հետո սկսեցին խաղալ։ Շատ կարևոր էր նաև այն, որ յուրաքանչյուր խաղից հետո ավագ օգնականները սովորողների հետ քննարկում էին կազմակերպում։ Սովորողները փորձում էին հասկանալ, թե ինչն իրենց օգնեց կամ խանգարեց խաղի ընթացքում։