Posted in Նախագծեր

Էկո տոպրակներ․ մաս 1

Արդեն սկսել ենք իրականացնել մեր «Էկո տոպրակներ» նախագիծը։

Շրջակա միջավայրի պահպանության մասին մենք շատ ենք զրուցում, միջավայրի խնամքը մեր առօրյայի մի մասն է կազմում։ Մենք տեսակավորում ենք աղբը դպրոցում և տանը, խնամում ենք բույսերը, հավաքում ենք պլաստիկը։

Մենք որոշել ենք էկո տոպրակներ–պայուսակներ կարել մեր ձեռքերով և դրանք օգտագործել գնումներ կատարելիս, որպեսզի հնարավորինս քիչ պլաստիկ տոպրակ սպառենք։



Այսօր էլ ընկեր Մադլենի օգնությամբ որոշեցինք մեր էկո տոպրակների չափսը, սկսեցինք ձևել, կարել դրանք։ Սովորողները մեծ սիրով և ոգևորությամբ են աշխատում կարի մեքենայով և անհամբեր սպասում են արդյունքին։

Continue reading “Էկո տոպրակներ․ մաս 1”
Posted in Ծեսեր

Համբարձման ծես

Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։

Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Վիճակի Արուս

Վիճակի Արուսն էլ համարվում էր Համբարձման տոնի խորհրդանիշ տիկնիկը: Համբարձման տոնից առաջ աղջիկները վերցնում էին փարչը (հատուկ կավից սափոր) և դրա մեջ լցնում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Այս ամենը միասին հենց կոչվում էր Վիճակ: Այս Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները գցում էին նաև իրենց զարդերը, որոնցով հաջորդ օրը պետք է գուշակություններ անեին: Եվ այս ամենի վերջում վիճակի փարչի գլխին ամրացնում էին վիճակի տիկնիկին՝ Արուսին: Վիճակի փարչի մի ամբողջ գիշեր պետք է մնար լուսնի լույսի տակ: Հաջորդ օրն առավոտյան վիճակը տեղափոխվում էր գուշակություններ անելու:

Ներկայացնում են սովորողները՝

Հովհաննիսյան Լանա
Բարսեղյան Ալեքս
Փիրումյան Ալեքսանդր
Գրիգորյան Աշոտ
Հարությունյան Արիանա
Բաբաջանյան Եվա
Մկրտրյան Արթուր Գագիկի
Շաշիկյան Գոռ
Մարուքյան Գոռ
Ղազինյան Լեոն
Սողոմոնյան Կատրին
Գասպարյան Եվա
Կարապետյան Դավիթ
Խուդոյան Ալիսա