Հարթակում ծնողներն են. Լեո Խանամիրյանի ծնողներ
Օրը՝ 23.05.2022
Ժամը՝ 12:30
Մասնակիցներ՝ 3․1 և 3․3 դասարանների սովորողներ
Վայրը՝ Բախշյան այգի

Թիմ-բիլդինգը կազմակերպվում է All Inclusive Armenia-ի կողմից հատուկ երեխաների համար։
Նպատակ
• Ունենալ էքստրեմալ, չկրկնվող ժամանց
• Զարգացնել թիմային մտածելակերպը
• Օգնել բացահայտել մասնակիցների պոտենցիալը
• Օգնել բացահայտել մասնակիցների առաջնորդական հմտությունները
• Զարգացնել միջանձնային հարաբերությունները և փոխվստահությունը մասնակիցների միջև
Նկարագրություն
Բոլոր մասնակիցները հավաքվում են մեկ վայրում: Մասնագետի մոտիվացիոն խոսքից հետո, մասնակիցները բաժանվում են թիմերի պատահական վիճակահանությամբ:
Յուրաքանչյուր թիմի հետ լինում է ինստրուկտոր, ով ամբողջ խաղի ընթացքում լինում է թիմի հետ։
Կենտրոնում գտնվում է ստենդ, որի վրա կցված են խաղերի քարտերը` անվանումներով և միավորներով, որը կվաստակի թիմը, հաջողությամբ լուծելով տրված առաջադրանքը:
Թիմը վերցում է որևէ առաջադրանք, կատարում է առաջադրանքը (կամ հանձնվում է, կարող է նաև փոխել առաջադրանքը) և վերադառնում է կենտրոնական ստենդի մոտ, տեղն է դնում հին քարտը և վերցնում նորը:
Հաղթում է առավելագույն միավորներ վաստակած թիմը:
Խաղերի մի մասը
Մինի քվեստ
Նշված տարածքում պետք է գտնեն բառեր, որոնք տեղադրելով համապատասխան թղթի վրա նշված տեղերում, պետք է հասկանան լոգիկան և գտնեն վերջնական բառը։
Խաղ՝ վստահություն
Մեջքով անկում 1,5 մ բարձրությունից, որի ընթացքում թիմը պահում է ընկնող մասնակցին։ Թիմի յուրաքանչյուր անդամ պետք է կատարի առաջադրանքը։
Մուրճ
Մեխել մեխը, մուրճի օգնությամբ, պարաններից բռնած:
Պոլեչուդես
Յուրաքանչյուր փորձի ընթացքում, բացելով 3 տախտակ, գտնել 3 միանման պատկեր:
4-րդ փորձից չգտնելու դեպքում տախտակների հերթականությունը խառնել։
Խողովակ
Թիմը խողովակներից, ստեղծում է ճանապարհ, որի վրայով պետք է գնդակը անկացնի Ա կետից Բ կետ․
Օղակներ
Թիմը կանգնում է շրջանաձև, ձեռքերը բռնած: Մասնակիցների միջև գտնվող 2 օղակները պետք է կատարեն մեկական ամբողջական պտույտ և հայտնվեն իրենց սկզբնական դիրքում:
Ականադաշտ
Աչքերը փակ թիմից 3 հոգի պետք է անցնի գնդակներով դաշտի միջով, իսկ թիմի մյուս մյուս անդամները պետք է հուշեն ճանապարհը։ Գնդակներին դիպչելու դեպքում այլ մասնակից պետք է սկսի խաղը․
Հեքիաթ
Նշված տարածքում փակցված են հեքիաթի անուններ, որոնք գրված են իրենց ոչ լիարժեք անվանումներով:
Թիմի անդամները պետք է գտնեն թղթերը և ասեն,թե որ հեքիաթն է դա,բոլոր հեքիաթները գտնելուս հետո ստանալմիավորը․
Վստահություն պարանի վրայով
Թիմի յուրաքանչյուր անդամ մեջքով ընկնում է բարձրությունից, մյուս անդամները զույգեր կազմած պահում են ընկնողմասնակցին:
Ջենգա
Պետք է փայտե խորանարդներից կառուցել բարձր աշտարակ, այնպես, որ այն չընկնի։
Գնացք
Մասնակիցները շարվում են հերթականությամբ: Յուրաքանչյուր նախորդ և հաջորդ մասնակիցների միջև պետք է լինի մեկական տախտակ: Թիմը, առանց ձեռքերի օգնության և առանց տախտակները գցելու, պետք է A կետից հասնի B կետ:
Սուպերմեն
Պետք է հավաքել գետնի վրա ընկած գնդակները: Ամբողջ թիմը պարաններով պահում է մասնակցին օդի մեջ, որպեսզի յուր․ մասնակից մի պահ դառնա սուպերմեն:)
Ալադինի գորգ
Ամբողջ թիմը կանգնած է գորգի վրա: Պետք է շրջել գորգը, չընկնելով դրա վրայից և չդիպչելով գետնին։
Էյնշտեյն
Պետք է 4 վայրկյանի ընթացքում հիշել 20 իր, և որտեղ են նրանք գտնվում, նույն ձևով դասավորել դրանք մեկ ուրիշ տախտակի վրա։
Քարտեզ
Թիմի անդամները հերթով կանգնում են քարտեզի վրա նշված քառակուսիների մեջ և գտնում ճիշտ ճանապարհը ու դուրս գալիս լաբիրինթի միջից։ Սխալ կանգնելու դեպքում այդ մասնակիցը կարող է կանգնել քարտեզի վրա միայն այն դեպքում, երբ թիմի բոլոր անդամները անցնեն և սխալվեն։
Դահուկներ
Թիմի բոլոր անդամները, կանգնելով դահուկների վրա, պետք է քայլեն նշված ճանապարհով։