Հունիսի 17-ին տեղի ունեցավ կրաթհամալիրի տնօրենի հետ մեր առցանց հանդիպումը: Հանդիպման մասնակիցները շուրջ 1 տարվա աշխատակիցներն էին, որոնց մեծ մասին ճանաչում էի, իսկ մյուսների, նրանց կատարած գործունեությունների հետ ծանոթացա հանդիպման ընթացքում:
Հանդիպման ընթացքում մենք պատասխանում էինք տիար Բլեյանի հարցերին, լսում էինք գործընկերների պատասխանները: Առաջին հարցը հետևյալն էր՝
- Լինելով նոր դասավանդողներ երևէ ճնշում կամ բացասական վերաբերմունք նկատել եք փորձառու գործընկերների կողմից:
Ես ինքս երբևէ բացասական վերաբերմունք կամ ճնշում չեմ նկատել գործընկերներիս կողմից: Անգամ միշտ ստացել եմ նրանց օգնությունն ու աջակցությունը: Այս մեկ տարվա ընթացքում նաև աշխատել եմ մենթոր-ուսուցչիս՝ Լուսինե Փաշայանի հետ: Այս աշխատանքը ինձ թույլ է տվել ավելի վստահ և կազմակերպված աշխատել սովորողների հետ:
Հաջորդիվ խոսեցինք կրթահահամալիրի մանկավարժական աշխատողի պահանջների մասին: Վերանայեցինք պահանջները, վերանայեցինք նաև հուլիս-օգոստոս ամսիների անելիքները:
Այս մեկ տարվա ընթացքում կարողացել էի զարգացնել մի շարք կարողություններ, կարողացել էի զարգացնել իմ մարզական կարողությունները, մեդիահմտությունը, տեխնոլոգիական կարողությունները, բայց առջևում հուլիս-օգոստոս ամիսներն են, որոնք ուղղվելու են ինքնակրթությանը և ամեին ինչ անելու եմ, որ սեպտեմբերին վերադառնամ կրթահամալիր շատ ավելի զարգացած, ավելի համապատասխան դարձած կրթահամալիրի մանկավարժական աշխատողին ներկայցավող պահանջներին:
Շնորհակալ եմ…