Հուլիսի 22-23 հերթապահություն անցկացրի Արևմտյան դպրոց-պարտեզում: Այդ երկու օրերն անցան շատ արդյունավետ և հետաքրքիր :
Continue reading “Երկօրյա հերթապահություն”
Month: July 2020
Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով
Այո՜, Ջովանինո Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ի՞նչն էր զարմանալի: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
Continue reading “Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով”
Կարապետյան Միա
Հուլիսի 13-17 Կարապետյան Միա մասնակցեց «Մուտքի» ճամբարին: Միան մեր ճամբարականներից ամենաուրախն ու ակտիվն էր: Նա միանգամից մտերմացավ մյուս ճամբարականների հետ: Միան շատ է սիրում լողալ և ջրային խաղեր խաղալ: Թեև Միան ավելի ազատ խոսում է ռուսերոնով, բայց կարողանում է իր կարծիքն ու ցանկությունը արտահայտել նաև հայերենով:
Միան պատմում է իր մասին
Շահրոզեան Արեգ
Հուլիսի 13-17 Շահրոզեան Արեգը մասնակցեց «Մուտքի» ճամբարին: Արեգը աչքի ընկավ իր կայուն, հստակ բնավորությամբ: Թեև նա մի փոքր դժվարանում է հայերեն խոսելու հարցում, բայց դա նրան չի խանգարում արտահայտել իր կարծիքը և շփվել ընկերների հետ:
Արգեը պատմում է իր մասին
Մկրտչյան Արթուր
Հուլիսի 13-17 Մկրտչյան Արթուր մասնակցեց «Մուտքի» ճամբարին: Այս մի քանի օրվա ընթացքում նա աչքի ընկավ իր պարտաճանաճությամբ և ընկերասիրությամբ:
Արթուրը պատմում է իր մասին
Մաշինյան Մարի
Հուլիսի 13-17 Մաշինյան Մարին մասնակցեց «Մուտքի» ճամբարին: Այս մի քանի օրվա ընթացքում նա աչքի ընկավ իր ընկերասիրությամբ, պատրաստակամությամբ և հետաքրքիր զբաղմունքներով: Մեր հանդիպման ժամանակ Մարին պատմեց, որ սիրում է զբաղվել գորգագործությամբ և եղբոր հետ վազվզել տանիքներով:
Մարին պատմում է իր մասին
«Մուտքի» ճամբար. օր 5-րդ
Մեր առցանց «Մուտքի» ճամբարի 4 օրերին հաջորդեց ճամբարային սպասված 5-րդ օրը, որի ընթացքում հանդիպեցինք ֆիզիկական միջավայրում: Ուրախ, հավես օր ունեցանք Արևմտյան դպրոց-պարտեզում: Հասցրինք ծանոթանալ միմյանց հետ, զբոսնել դպրոց-պարտեզի հարակից բակով, հեծանիվ վարել, ծանոթանալ ագարակի բնակիչներին և իհարկե լողալ բացօթյա լողավազանում: Բացօթյա լողը ճամաբարակններին շատ դուր եկավ: Արևմտյան դպրոց-պարտեզի բակը լցվել էր նրանց ուրախ ձայներով:
Առցանց «Մուտքի» ճամբար. չորրորդ օր
Այսօր էլ մեր ճամաբարակնները նկարել են իրենց: Նրանք են ընտրել իրենց անհրաժեշտ պարագներն ու գույները: Հետաքրքիր է տեսնել, թե նրանցից յուրաքանչյուրը ինչպիսին է պատկերացնում իրեն:
Շահրոզեան Արեգ
Առցանց «Մուտքի» ճամբար. երրորդ օր
Ճամբարային երրորդ օրն է: Մեր ճամբարականները ներկայացնում են իրենց ամենօրյա մարզումները:
Կարապետյան Միա
Առցանց «Մուտքի» ճամբար. երկրորդ օր
Ճամբարային երկրորդ օրն էլ մեր ուրախ ճամբարականները ներկայացնում են իրենց երգելու կարողությունը:
Շահրոզեան Արեգ