Posted in Ճամփորդություններ

Արատես․ ամփոփում

Նախագիծը՝ Արատեսի դպրական կենտրոն

3-րդ դասարանցիների առաջին գիշերակացով ճամփորդությունը կարելի է համարել ստացված։

Մենք շա՜տ երկար էինք սպասել այս ճամփորդությանը։ Ճամբարականները ոչ միայն առաջին անգամ էին այցելում Արատես, այլև նրանցից շատերն առաջին անգամ էին գիշերում ծնողներից հեռու։

Ճամբարային առաջին օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեցու բակում։

Առաջին կանգառն Արփայի հովտում էր։

Արատես հասնելուն պես տեղավորվեցինք տնակներում, սկսեցինք ծանոթանալ միջավայրին։

Ճամբարային օրն ավարտեցինք խարույկի մոտ։ Ջերմ զրույցներից հետո սովորողները կիսվեցին իրենց տպավորություններով։

Ճամբարային օրերը շա՜տ հետաքրքիր էին անցնում․․․

Օրը սկսում էինք նախավարժանքով։

Անպայման լողում էինք գետում։

Չէինք մոռանում նաև աղբը տեսակավորելու մասին։

Ճամբարային օրերի ընթացքում ընկեր Արմինեի հետ աշխատեցինք մեղվանոցում։

տեսանյութը՝ Արմինե Գոգինյանի

Ընկեր Սոնայի հետ էլ քննարկեցինք ուսումնական պլանը։

տեսանյութը՝ Լուսինե Պետրոսյանի

Հասցրինք ջրել ու խնամել ծառերը։

Ընկեր Սոնան մեզ պատմեց նաև Արատեսի վանքի մասին։

Վերադարձի ճանապարհին ունեցանք շատ հետաքրքիր կանգառներ։

Կանգառ 1․ Զորաց եկեղեցի

Կանգառ 2․ Օրբելյանների քարավանատուն

Կանգառ 3․ Հայրավանք

Ուրախ տրամադրությամբ, դրական էներգիայով էլ վերադարձանք Երևան, բայց վստահ ենք, որ Արատես դեռ շա՜տ կայցելենք։

Leave a comment