Posted in Ճամբար

Ջա՜ն, լողում ենք․․․

Ամռան շոգին ամենահավես զբաղմունքն իհարկե լողն է։ Սովորողները հագան իրենց լողազգեստները, վերցրին սրբիչները, ցնցուղ ընդունեցին ու սկսեցին լողալ, ջրային խաղեր խաղալ։

Continue reading “Ջա՜ն, լողում ենք․․․”
Posted in Ճամփորդություններ

Հունիսի 1 (ամփոփում)

Հունիսի 1-ին 10-րդ ջոկատի ճամբարականները գնացին «Էլիտ Շանթ» պաղպաղակի գործարան։ Այնտեղ տեսան, թե ինչպես է արտադրվում և փաթեթավորվում պաղպաղակը։

Continue reading “Հունիսի 1 (ամփոփում)”
Posted in Նախագծեր

«Հեքիաթների խառնաշփոթ» խաղ-ներկայացում

Օրը՝ հունիսի 10
Ժամը՝  11:00
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ՝ Վերնատուն
Մասնակիցներ՝ 3.3 դասարանի սովորողներ, հյուրեր
Երաժիշտ՝ Սեդա Թևանյան
Տեխնոլոգ՝ Անուշ Դավթյան

Հեքիաթներ ` Հ. Թումանյան «Պոչատ աղվեսը», «Սուտլիկ որսկանը», 
Դ. Բիսեթ «Մոռացված ծննդյան օրը», «Գորգի տակ», «Ցանկությունների ծառը»

Սովորողները խառնել են իրենց սիրելի հեքիաթներից մի քանիսը, փոխել ավարտները, բեմականացրել են և հիմա հրարավիրում են բոլորին՝ դիտելու խաղ-ներկայացումը:

Հատված խաղ-ներկայացումից։