Որոշեցինք համեղ, վիտամիններով հարուստ աղցան պատրաստել։ Վերցրինք խնձոր, ելակ, կիվի, ադամաթուզ և անցանք գործի։ Լվացինք, կտրեցինք անհրաժեշտ բաղադրիչները և սկսեցինք աղցան պատրաստել։
Այդ ընթացքում մեզ հյուր եկավ ընկեր Վալենտինան և նրա հետ կրկնեցինք աղցանի բաղադրիչները անգլերենով։
Հավես, ուսուցողական և իհարկե շա՜տ համեղ ստացվեց։