Մեզ մոտ կրկին մարզական ուրբաթ է: Կոմիտասյան երգերով, մարզական քայլքով գնացինք Մայր դպրոց: Այնտեղ մի լավ մարզվեցինք և սկսեցինք էստաֆետային խաղեր խաղալ:
Continue reading “Մարզական օր”Month: April 2021
Ռոդարիական մեդիաէջր
Ռոդարիի ստեղծագործություններից ոգեշնչված, որոշեցինք մեդիաէջեր ստեղծել:

Թարս հարցեր
Ջանի Ռոդարիի «Թարս հարցեր» ստեղծագործությունը ընթերցելուց հետո, դասարանում սկսվեց իսկական թարս հարցերի խառնաշփոթ: Ամբողջ օրն իրար թարս հարցեր էինք տալիս ու ծիծաղում: Որոշեցինք ձայնագրել մեր թարս հարցերը և տեսնել պատասխանները գտնել կստացվի՞: Մեկ էլ Լեոնը ասաց.
Continue reading “Թարս հարցեր”Ապրիլի 12-16
Ուսումնական նախագծեր՝ Աղայան + Ռոդարի․ աղայանական, ռոդարիական օրեր
Ուսումնական նյութեր՝
Մայրենի ( լեզվագործունեություն. հարցական նախադասություններ, աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրում )
Ընթերցանություն՝ Ղազարոս Աղայան «Գայլն ու կատուն»
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին
Մաթեմատիկա (երկնիշ թվերով գումարում, հանում կարգային անցմամբ, բազմապատկման աղյուսակ, խնդիրների կազմում-լուծում)
Ռուսերեն՝ Դիանա Ղազարյանի բլոգ
Անգլերեն ՝ Վալենտինա Թումանյանի բլոգ
Երաժշտություն՝ Սեդա Թևանյանի բլոգ
Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Սուրբ Զատիկ
Զատկական ծառ, զվակռիվ ու ուրախ ծես:
Շնորհավոր Սուրբ Զատիկ
Զատկական մեդիաէջեր են ներկայացնում 2.3 դասարանի սովորողները:
Continue reading “Շնորհավոր Սուրբ Զատիկ”Շնորհավո՜ր տոնդ, մայրիկ ջա՜ն
Ապրիլի 7-ին մայրիկների համար բացիկներ պատրաստեցինք և տեսանյութի միջոցով շնորրհվորեցինք նրանց: Հետո միասին ուղարկեցինք տեսանյութը մայրիկներին և փորձեցինք ուրախացնել նրանց աշխատանքային օրվա ընթացքում: Արձագանքներից պարզ դարձավ, որ անակնկալը ստացվել է:
Բացօթյա մարզումներ
Ի՜նչ լավ է, որ արդեն գարուն է և կարելի է մարզվել բակում: 2.3 դասարնի սովորողները իրենց շա՜տ սիրելի ընկեր Մադլենի հետ մարզվում, ազգային խաղեր են խաղում, հեծանից են վարում Արևմտյան դպրոցի բակում:
Զատիկ
Տեխնոլոգիական աշխատանք կատարել մենք շա՜տ ենք սիրում: Այս անգամ էլ որոշեցինք սիրուն զատիկներ պատրաստել: Մեր աշխատանքի ընթացքին կարող եք ծանոթանալ ֆոտոշարքի օգնությամբ:
Continue reading “Զատիկ”Զատկեզատի՜կ է
Սուրբ Զատիկ տոնի մասին են պատմում 2.3 դասարանի սովորողները: Նրանք ոչ միայն ներկայացնում են տոնի խորհուրդը, զատկական սովորույթները, այլև պատմում են, թե այլ երկրներում ինչպես են նշում տոնը: