Posted in Աշխատաժամանակ

Ապրիլի 26-30

Ուսումնական նախագծեր՝  Աղայան + Ռոդարի․ աղայանական, ռոդարիական օրեր

Ուսումնական նյութեր՝

Մայրենի (​լեզվագործունեություն. հարցական նախադասություններ, աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրում)

Ընթերցանություն՝ Ջանի Ռոդարի «Գրքից փախած մկնիկը»

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին

Մաթեմատիկա (երկնիշ թվերով գումարում, հանում կարգային անցմամբ, եռանիշ թվերի գումարում առանց կարգային անցման, բազմապատկման աղյուսակ, խնդիրների կազմում-լուծում)

Ռուսերեն՝  Դիանա Ղազարյանի բլոգ

Անգլերեն ՝  Վալենտինա Թումանյանի բլոգ

Երաժշտություն՝  Սեդա Թևանյանի բլոգ

Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Continue reading “Ապրիլի 26-30”
Posted in Մայիսյան հավաք

Մայիսյան 16-րդ հավաք

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական մայիսյան հավաք

Ժամանակահատված՝ մայիս

Մասնակիցներ՝ 2.3 դասարանի սովորողներ

Նպատակը՝ 2020-2021 տարվա ամփոփում, Ես մեդիահմուտ եմ՝ նոր մեդիագործիքների կիրառում (անհատական բլոգների ստեղծում)

Համագործակցային նախագծեր՝

Պահոց իմ ձեռքերով— Մադլեն Թերզյանի հետ

Հայաստանի տեսարժան վայրերը — ծնող Սուսաննա Սաֆարյանի հետ

Մեդիագրագետիկ. սովորող-սովորեցնող — Վարսիկ Աթոյանի և 3.3 դասարանի սովորողների հետ

Ուրախ գնումներ — Լուսինե Պետրոսյանի հետ

Ընկերական հանդիպում — Արմինե Մովսիսյանի հետ

Ճամփորդական նախագծեր՝

Համբարձման ծես և բարձունքի հաղթահարում Գեղարքունիքի մարզում․ «Գագարին» նախագիծ

Արդյունքում՝ ստեղծված նյութերի հրապարակում

Նախագիծը խմբագրվում է

Posted in Մայիսյան հավաք, Նախագծեր

Մեդիագրագետիկ. սովորող-սովորեցնող

Հանդիպումների ժամանակացույց՝

մայիսի 7, ժամը՝ 10.10-10.55

մայիսի 14, ժամը՝ 10.10-10.55

Մասնակիցներ՝ 3-3 և 2-3 դասարանի սովորողներ

Համակարգողներ՝ Մարիամ Խաչատրյան, Վարսիկ Աթոյան

Continue reading “Մեդիագրագետիկ. սովորող-սովորեցնող”
Posted in Ագարակ

Ընտանի թռչունների խնամք

Մենք նորից Ուսումնական ագարակում ենք, բայց այս անգամ չենք եկել ձիավարության նպատակով: Այս անգամ մենք որոշել ենք կերակրել ու խնամել ագարակում բնակվող ընտանի թռչուններին: Ընկեր Կաորոն մեզ մանրամասն պատմեց թռչունների, նրանց խնամելու, կերակրելու կանոնների մասին: Մենք մեզ հետ նաև հատիկեղեն էինք տարել թռչունների համար:

Հավես, ուսումնական ժամանակ անցկացրինք ագարակում:

Posted in Նախագծեր, Ագարակ

Մեղվադաս

2.3 դասարանի հետաքրքրասեր սովորողները Ուսումնական ագարակում հանդիպեցին ընկեր Արմինեի հետ և իմացան շատ հետաքրքիր տեղեկություններ մեղուների մասին: Նրանք լսեցին մեղուների մասին, սովորեցին փեթակներին մոտենալու կանոնները և տեսան, թե ինչպես են իսկական մեղվապահները բացում փեթակը: Բայց ամենից շատ նրանց դուր եկավ մայր մեղվի և բոռերի մասին տեղեկությունը:

Մենք որոշեցինք, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: Չէ՞ որ մեր հարցասեր սովորողները դեռ այնքա՜ն հարցեր ունեն մեղվապահին:

Continue reading “Մեղվադաս”
Posted in Աշխատաժամանակ

Ապրիլի 19-23

Ուսումնական նախագծեր՝  Աղայան + Ռոդարի․ աղայանական, ռոդարիական օրեր

Ուսումնական նյութեր՝

Մայրենի ( ​լեզվագործունեություն. հարցական նախադասություններ, աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրում )

Ընթերցանություն՝ Ջանի Ռոդարի «Գրքից փախած մկնիկը»

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին

Մաթեմատիկա (երկնիշ թվերով գումարում, հանում կարգային անցմամբ, եռանիշ թվերի գումարում առանց կարգային անցման, բազմապատկման աղյուսակ, խնդիրների կազմում-լուծում)

Ռուսերեն՝  Դիանա Ղազարյանի բլոգ

Անգլերեն ՝  Վալենտինա Թումանյանի բլոգ

Երաժշտություն՝  Սեդա Թևանյանի բլոգ

Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)

Continue reading “Ապրիլի 19-23”
Posted in Բանավոր մաթեմատիկա

Մենթորական հանդիպում

Ամեն երեքշաբթի հանդիպում ենք տիար Գևորգի հետ, քննարկում մաթեմատիկական խնդիրներ և լուծման մեթոդներ: Քննարկումները հետո մեզ օգնում են մաթեմատիկայի պարապմունքները ավելի հետաքրքրիր և արդյունավետ կազմակերպելու հարցում:

Այս շաբաթ տիար Գևորգին փոխարինեց Գրետա Բակունցը: Նրա հետ մենք քննարկեցինք մարտ ամսվա ֆլեշմոբի երկրորդ մակարդակի խնդիրները: