Ի՜նչ լավ է, որ արդեն գարուն է և կարելի է մարզվել բակում: 2.3 դասարնի սովորողները իրենց շա՜տ սիրելի ընկեր Մադլենի հետ մարզվում, ազգային խաղեր են խաղում, հեծանից են վարում Արևմտյան դպրոցի բակում:
Day: April 4, 2021
Զատիկ
Տեխնոլոգիական աշխատանք կատարել մենք շա՜տ ենք սիրում: Այս անգամ էլ որոշեցինք սիրուն զատիկներ պատրաստել: Մեր աշխատանքի ընթացքին կարող եք ծանոթանալ ֆոտոշարքի օգնությամբ:
Continue reading “Զատիկ”Զատկեզատի՜կ է
Սուրբ Զատիկ տոնի մասին են պատմում 2.3 դասարանի սովորողները: Նրանք ոչ միայն ներկայացնում են տոնի խորհուրդը, զատկական սովորույթները, այլև պատմում են, թե այլ երկրներում ինչպես են նշում տոնը:
Ապրիլ ամսվա նախագծեր
Ապրիլի 5-9
Ուսումնական նախագծեր՝ «Ձոն» նախագիծ, «Զատիկ» նախագիծ
Ուսումնական նյութեր՝
Մայրենի ( լեզվագործունեություն. հարցական նախադասություններ, աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրում )
Ընթերցանություն՝ Ջանի Ռոդարի «Ոչ մի բանից մարդուկը»
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին
Մաթեմատիկա (երկնիշ թվերով գումարում, հանում կարգային անցմամբ, բազմապատկման աղյուսակ, խնդիրների կազմում-լուծում)
Ռուսերեն՝ Դիանա Ղազարյանի բլոգ
Անգլերեն ՝ Վալենտինա Թումանյանի բլոգ
Երաժշտություն՝ Սեդա Թևանյանի բլոգ
Կերպարվեստ՝ Անուշ Դավթյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)
Մարմնամարզություն՝ Ռոզա Գսպոյանի բլոգ (ընտրությամբ գործունեություն)