Երևակայությունն ու մաթեմատիկան, ֆանտազիան ու գիտութունն ախոյաններ, թշնամիներ չեն, այլ դաշնակիցներ, նույն մարմնի ոտքերն ու ձեռքերը նույն մտքի դուստրերն ու մայրերը։
Ջ․Ռոդարի
Day: December 3, 2019
Դասվարի իմացումի հրճվանքի մասին
Ընթերցեցի Լիլիա Զախարյանի «Դասվարի իմացումի հրճվանքի մասին» հոդվածը: Շատ հետաքրքիր նախաձեռնություն է դասարանը բաց լաբորատորիայի վերածելը: Հոդվածում մանրամասն նկարագրված էր, թե ինչպես են կազմակերպել գործընթացը, ինչ բաժիններ են առանձնացրել: Շատ կարևոր է սովորողին վաղ տարիքից էլ ընտրության հնարավորություն տալ և օգնել զբաղվել հենց իր ընտրած գործունեությամբ: Continue reading “Դասվարի իմացումի հրճվանքի մասին”
Ընտրությամբ գործունեություն
Այսօր էլ հանգստի ժամին որոշեցինք աշխատել: 5 տարեկաններն իրենց հանգիստը վայելեցին տարբեր գործունեություններով զբաղվելով: Նախ յուրաքանչյուր սովորող ընտրեց, թե ինչով է ուզում զբաղվել, հետո անցավ գործի: Ունեինք ընտրության շատ տարբերակներ՝ նկարչություն, ծեփ, տեխնոլոգիական աշխատանք հատիկներով, կառուցողական խաղեր, նկարազարդ գրքերի ուսումնասիրում: