Posted in Ամիսիկներ

Դեկտեմբերիկ. ծիսական խոհանոց

Ամանորին ընդառաջ որոշեցինք պատրաստել Ասիլ-վասիլ թխվածքաբլիթներ: Սկզբում խմորը հունցեցինք, հետո խաղացինք ու խաղալով պատկերներ ստացանք, հետո թխեցինք, դե վերջում էլ  կերանք մեր խաղալով պատրաստած թխվածքաբլիթները: Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններն արդեն հմտացել են համեղ ուտելիքներ պատրաստելու գործում: Ինքնուրույն կարողանում են անհրաժեշտ բաղադրիչները խառնել, հարել: Անհրաժեշտության դեպքում էլ օգնում են իրար, համագործակցում միմյանց հետ: Մեր ուրախ ստուգատեսի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել տեսանյութը:

Continue reading “Դեկտեմբերիկ. ծիսական խոհանոց”

Posted in Նախագծեր

Տոնածառի խաղալիքներ

Տոնածառի խաղալիք կարելի  է պատրաստել ամենատարբեր առարկաներից: Անվերջ կարելի է մտածել ու ստեղծագործել՝ ստեղծելով ինքնատիպ խաղալիքներ: Այս անգամ էլ որոշեցինք կոճակներով խաղալիքներ պատրաստել: Խաղալուց ու խաղալիք պատրասրելուց բացի մենք նաև հաշվեցինք կոճակները, շրջանաձև դասավորեցինք դրանք: Հետո էլ սոսնձեցինք իրար և խաղիլիքը պատրաստ էր: Վերջում էլ կախեցինք տոնածառից և երազանք պահեցինք:

Continue reading “Տոնածառի խաղալիքներ”