Posted in Uncategorized

Քարերի մեջ տնկած բույսը

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանները բնագիտական փորձեր են անում: Նրանք դիտարկում են, թե բույսերն ինչ պայմաններում են աճում: Բնագիտական փորձերից մեկն այն էր, որ նրանք բույսի մի կտրոնը տնկել էին հողի մեջ, իսկ մյուսը քարերի մեջ: Երկուսն էլ պարբերաբար ջրում էին, սակայն քարերի մեջ տնկած բույսը շատ արագ չորացավ: Պարզեցինք, որ բույսերի աճի համար շատ կաևոր է հողի առկայությունը: Բույսերն անհրաժեշտ նյութերը ստանում են հողից և չեն կարողանում աճել քարերի մեջ:

 

 

Posted in Նախագծեր

Բացօրյա նկարչություն

Մասնայիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ

Նպատակը՝ զարգացնել նկարելու կարողությունը

Ընթացքը՝

սովորողների հետ կապմակերպվում է քննարկում տարվա եղանակների մասին

սովորողները վերցնում են նկարչական պարագաները և դուրս են գալիս զբոսանքի

զբոսանքի ընթացքում դիտարկում են բնության մեջ կատարված փոփոխությունները / տերևաթափ, տերևների գույնի փոփոխություն և այլն/

իրենց նկարչական պարագաներով նկարում են աշուն

Արդյունքը կարող եք տեսնել այստեղ: