Կայացավ մեր մարզական ստուգատեսը: Առավոտյան Արևմտյան դպրոց-պարտեզից ուրախ քայլքով գնացինք դեպի Մայր դպրոց: Ստուգատեսը սկսեցինք նախավարժանոքով, իսկ հետո 5 տարեկանները մի լավ մարզվեցին, վազեցին, գլուխկոնծի տվեցին, ցատկեցին:
Month: January 2020
Հունվարիկ
Մեզ մոտ շարունակվում են մաթեմատիկական ուղղվածությամբ ստուգատեսները: Այսօր էլ մեր պատրատած նժարավոր կշեռքով փորձեցինք համեմատել մեր ունեցած մրգերի քաշը: Հետո էլ խաղեր խաղացինք: Սովորողները փորձեցին հավասար քանակով շարել իրենց մոտ եղած հաշվեձողիկները, երկրաչափական պատկերները:
Շրջակա միջավայրի խնամք
Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկանները այս անգամ իրենց ամենօրյա հաճելի զբոսանքը համատեղեցին միջավայրի խնամքով: Նրանք հագան իրենց մեկանգամյա օգտագործման ձեռնոցները, վերցրին աղբի տոպրակները և դուրս եկան զբոսնելու: Հավես զբոսնեցին, ընթացքում էլ հավաքեցին ճանապարհին հանդիպած աղբը և մաքրեցին շրջակա միջավայրը:
Տեսանյութը՝ Սյուզի Հովհաննիսյանի
Փետրվար ամսվա նախագծեր
Թումանյանական օրեր
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկան սովորողներ
Տևողությունը՝ փետրվարի 3-25
«Կապույտ լուսացույցը»
Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Հունվար ամսվա հաշվետվություն
Ընկուզախաղ
Ընկույզ ուտել սիրում են բոլորը, իսկ ընկույզով խաղալ քչերը գիտեն: Այսօր ընկույզով խաղեր խաղացինք: 5 տարեկաններն անգամ փորձեցին ինքնուրույն խաղեր մտածել: Շատ հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացրինք: Ընկույզով խաղալը մեզ շա՜տ դուր եկավ:
Ագարակում
Մենք նորից մեր սիրելի ագարակ էինք գնացել: Մի լավ շրջեցինք, տեսանք ձիուկներին, թռչուններին և շնիկներին: 5 տարեկաններին շատ դուր եկան թռչունները և նրանք երկար ժամանակ անցկացրին թռչուններին նայելով: Ագարակ այցելել մենք շատ ենք սիրում: Հաջորդ անգամ էլ որոշել ենք ձիավարությամբ զբաղվել:
Հունվարի 29 – փետրվարի 1
Հունվարի 29
09:00 – 09:15 Ընդհանուր պարապմունք
09:20 – 10:00 Լեզվագործունեություն՝ հեգում, վանկատում
10:00 – 10:30 Մաթեմատիկական գործունեություն դդումներով
10:30 – 11:00 Նախաճաշի կազմակերպում
11:00-11:10 Դդմի համտես
11:10- 11:40 Խոհանոցային գործունեություն. դդումով թխվածքաբլիթների պատրաստում
11:40-12:00 Կառուցողական, զարգացնող խաղեր
12:00-12:30 Աշխատանք ուսումնական գործիքներով
12:30 – 13:00 Ճաշի կազմակերպում
13:00 – 13:35 Զբոսանք բակում, բակային խաղեր
13:35-ից Երկարացված օրվա կազմակերպում