Այս անգամ երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարը ոսկերիչ ՝ Դավիթ Պետրոսյանի հետ էր։ Ունեցանք հետաքրքիր զրույց-քննարկում:
Day: December 2, 2019
Ի՞նչ կլիներ, եթե…
Վերջերս կիրառեցի ռոդարիական հարցադրումները 5 տարեկանների խմբում: Նախապես պատրաստած հարցաշարից օգտվելով՝ նրանց տվեցի մի քանի հարցեր:
Ի՞նչ կլիներ, եթե բոլոր աստղերը միանգամից ընկնեին:
Պատասխաններ՝ «Շատ մութ կլիներ», «Կրակ կլիներ»
Ի՞նչ կլիներ, եթե կախարդական փայտիկ ունենայի:
Պատասխաններ՝ «Բոլոր երազանքներս կիրականացնեի», «Շատ խաղալիքներ կունենայի»
Ի՞նչ կլիներ, եթե արևն անհետանար:
Պատասխաններ՝ «Գիշեր կլիներ», «Մութ կլիներ»
Ի՞նչ կլիներ, եթե մեր տունը գլխի վրա լիներ:
Պատասխաններ՝ «Պաուհանից տուն կմտնեի», «Տանը ամեն ինչ կկոտրվեր»
Ի՞նչ կլիներ, եթե հարիսայի կաթսայից հավիկներ դուրս գային:
Պատասխաններ՝ «Սոված կմնաինք»
Հարցուպատասխանից ինձ համար պարզ դարձավ, որ ընտրածս հարցերը մի փոքր տրամաբանական էին և սովորողները միանգամից տալիս էին միանման պատասխաններ: Այս հարղադրման մեթոդը նորից կկիրառեմ, բայց կընտրեմ ավելի հետաքրքիր հարցեր, որոնք կստիպեն սովորողին երևակայել: