Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Մուտքի ճամբար

Ջոն Հոլթ «Մանկական անհաջողությունների պատճառները»

մՊնդումներ ,որոնց հետ համամիտ եմ.
1.Պետք է երեխաներին համոզենք, որ չվախենան հարցեր տալուց, բայց ավելի կարևոր է նրանց հասկացնելը, որ որոշ հարցեր ավելի էական են, քան մյուսները, որ ճիշտ տրված հարցին «ոչ» պատասխանը կարող է նույնքան տեղեկատվական լինել, քան «այո»-ն:

Երեխաները պետք է սովորեն հարցեր տալ առանձ կաշկանդվելու: Պետք սովորեցնել ճիշտ հարցեր տալ, որոնց միջոցով  էլ ավելի լավ կհասկանեն նյութը:

2.Մեզ հենց հարկավոր է ավելի լավ ճանաչել մեր աշակերտներին, և դրան ամենալավը կարելի է հասնել ոչ թե նրանց անձնական գործերի միջոցով, որոնք լրացված են կիսագիտական հոգեբանական ախտորոշումներով, և նրանց հիվանդությունների երկար ցանկով, այլ աշակերտներին տալով մտքի, խոսքի և գործունեության որոշակի ազատություն, որքան թույլատրված է դպրոցում, և հետո ոսումնասիրելով նրանց արարքները:
Continue reading “Ջոն Հոլթ «Մանկական անհաջողությունների պատճառները»”

Posted in «Դպիրի» իմ ընտրանին, Մուտքի ճամբար

Սեմյոն Սոլովեյչիկի «Երես առած երեխաներ»

0Իմ կարծիքով Սեմյոն Սոլովեյչիկի «Երես առած երեխաներ» հոդվածի հիմնական դրույթը կայանում է երեխային ճիշտ երես տալ կարողանալու հմտության մեջ: Հեղինակը առաջարկում է երեխայի կյանքի առաջին 5-6 տարում երեխային երես տալ, չշրջապատել արգելքներով: Երես առած երեխան հենց ինքը երջանիկ երեխան է, իսկ այսօրվա երջանիկ երեխան վաղվա լսող ու խելացի դեռահասն է: Անհրաժեշտ փուլեր են երեխաների կյանքում երես առած լինելը, խելացի չլինելը, չլսելը: Հարկ է նաև մտապահել այն տեսակետը, որ երբ մենք երեխային որևէ բան ենք արգելում, նա թերարժեքություն է զգում, սկսում է խղճալ ինքն իրեն: Երեսառած երեխան իրեն սիրված և վստահ զգացողն է, ով հետագայում կարողանում է իր մեջ կրել մանկությունից ստացած այդ սերն ու վստահությունը և առաջ է շարժվում կյանքում, իսկ անընդհատ չի կարելիների հանդիպած երեխան, կարիք ունի ինքնահաստատվելու, իշխելու:
Continue reading “Սեմյոն Սոլովեյչիկի «Երես առած երեխաներ»”

Posted in Մուտքի ճամբար, Uncategorized

Մանկավարժական ճամբար 01.08.2019

Օրը սկեցինք ագարակից: Այնտեղ ընկեր Էդմոնից ստացանք մեր աաջադրանքները և անցանք գործի: Ագարակում ջրեցինք ծառերը, այգեգործական աշխատանք կատարեցինք, մաքրեցինք տարածքը մոլախոտերից և անգամ օգնեցինք լողացնել ձիերից մեկին:

Continue reading “Մանկավարժական ճամբար 01.08.2019”